General Sponsor    




Փնտրել
 

 
Մրցանակներ



ՙՈսկե Ծիրան՚ պաշտոնական մրցանակները

ՙՈսկե Ծիրան՚` Գլխավոր մրցանակ` լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմին
ՙԱրծաթե Ծիրան՚` Հատուկ մրցանակ լիամետրաժ խաղարկային ֆիլմին
ՙՈսկե Ծիրան՚` Գլխավոր մրցանակ` լավագույն վավերագրական ֆիլմին
ՙԱրծաթե Ծիրան՚` Հատուկ մրցանակ վավերագրական ֆիլմին
ՙՈսկե Ծիրան՚` Լավագույն հայկական ֆիլմին
ՙԱրծաթե Ծիրան՚` Հատուկ մրցանակ հայկական ֆիլմին

ՙՓարաջանովյան թալեր՚
համաշխարհային կինոյում վաստակի համար

1976 թվականին Սարգիս Փարաջանովը բանտախցում. շշերի կափարիչների վրա եղունգով փորագրել է դրամներ և անվանել դրանք ՙԹալերներ՚:
Այսօր ՙԹալերներ՚-ը Ս.Փարաջանովի թանգարանում են` Երևանում: ՙՈսկե Ծիրան՚ կինոփառատոնի մրցանակը այդ դրամներից մեկի արծաթյա պատճենն է:

 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.