|
| |
 Ժյուրիներ / Խաղարկային
ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ԺՅՈՒՐԻ
ՄՈՐԻՑ ԴԵ ՀԱԴԵԼՆ
Ծնվել է 1940-ին Անգլիայում: Թողել է համալսարանական ուսումը փարիզյան Սորբոնում (որտեղ քիմիա եւ ֆիզիկա էր ուսանում)` հանուն մի փորձարարական կինոլաբորատորիայում սովորելու եւ Ռեյմոն Ռուլոյի կինոդասընթացին հետեւելու: Արտահաստիքային լուսանկարիչ աշխատելուց հետո հնարավորություն է ստացել նկարահանելու իր առաջին վավերագրական ֆիլմը` "Ճաղատը" (1963): Դրանից հետո մի քանի տարի համագործակցել է կինեմատոգրաֆիստ Էռնեստ Արտարիայի հետ: 1966-ին նկարահանել է իր երկրորդ ֆիլմը` "Ստվերներ եւ պատրանքներ"-ը, միաժամանակ` Իվ Ալեգրեի հետ կինոմոնտաժող աշխատել Ցյուրիխում եւ ռեժիսորի ասիստենտ` Բեռլինի "CCC" կինոստուդիայում:1969-ին կնոջ` Էրիկայի հետ, Շվեյցարիայում հիմնել է Նիոնի վավերագրական կինոյի միջազգային փառատոնը, որը ղեկավարել է մինչեւ 1979 թ.: 1972-1977 թթ. գլխավորել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը, որը նրա հսկողության տակ միջազգային ճանաչման նոր փուլ է թեւակոխել: 1979-ին հրավիրվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնը ղեկավարելու: Հիմնադրել է Բեռլինալեն` որպես աշխարհի ամենից լավ կազմակերպված փառատոներից մեկը: Արժանացել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության արվեստի եւ գրականության շքանշանի, վաստակի համար` պարգեւատրվել Իտալիայի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության շքանշաններով: 2000-ին Եվրոպական կինոֆորումը Ստրասբուրգում նրան Եվրոպայի մրցանակ է շնորհել` որպես "հարգանք տուրք փառատոնի մեծ տնօրենին": Եղել է Օբերհաուզենի, Գուադալախարայի, Մոնրեալի, Վենետիկի, Կառլովի Վարիի եւ Չիկագոյի միջազգային կինոփառատոների ժյուրիի անդամ: 2002-2003 թթ. գլխավորել է Վենետիկի կինոփառատոնը: Ներկայումս Եվրոպական կինոակադեմիայի անդամ է: |
ԿԻՄ ԴՈՆԳ -ՀՈ
Ծնվել է 1937-ին: Սովորել է Սեուլի ազգային համալսարանի իրավունքի բաժնում, ապա` մագիստրոսի աստիճան ստացել Հանյանգի համալսարանում: 27 տարի տարբեր կառավարական պաշտոններ է զբաղեցրել Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունում, ինչպես նաեւ նախագահել է Կորեայի Կինեմատոգրաֆի զարգացման կորպորացիան եւ Սեուլի Արվեստի կենտրոնը: Այժմ Պուսանի միջազգային կինոփառատոնի նախագահն է եւ Ասիական կինոյի զարգացման ցանցի փոխնախագահը: Մշակույթի ասպարեզում ունեցած նվաճումների համար բազմիցս պարգեւատրվել է Հարավային Կորեայում եւ երկրի սահմաններից դուրս: Ռոտերդամի, Սիեթլի եւ այլ հեղինակավոր կինոփառատոներում եղել է ժյուրիի անդամ: Նրա վերջին գիրքը` "Կորեայի կինոքաղաքականության պատմությունը", լույս է տեսել 2005-ին: |
ՍԱՆԴՐԱ ԴԵՆ ՀԱՄԵՐ.
Ուտրեխտի համալսարանում ուսանել է կինոգիտություն եւ թատերագիտություն, այնուհետեւ` փորձաշրջան անցել Անգլիայի 4-րդ ալիքում: Ռոտերդամի միջազգային փառատոնի հետ իր համագործակցությունն սկսել է 1986-ին` որպես CineMart-ի կոորդինատոր եւ փառատոնի պրոդյուսեր, ապա` 1991-ին դարձել փառատոնի փոխնախագահ: 2000-ից ի վեր Սայմոն Ֆիլդի հետ եղել է փառատոնի համանախագահ, իսկ 2004-ին` նշանակվել նախագահ: Վերջին 15 տարիներին եռանդուն մասնակցություն է ունեցել միջազգային տարբեր նախագծերի, այդ թվում` Կարթագենի, Հավանայի, Պուսանի, Տոկիոյի, Նյու Յորքի կինոփառատոներում, Կաննի "Հատուկ հայացք" ծրագրի, Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) եւ Ուտրեխտի հոլանդական կինոյի փառատոների ժյուրիի անդամ է եղել: Անդամակցել է Հոլանդայի կինոֆոնդի` խաղարկային ֆիլմերի գծով խորհրդատվական կոմիտեին, Նիդերլանդների կինոներդրողների եւ Աֆրիկայի տեսալսողական ոլորտի ձեռնարկուների միություններին: |
ԵՇԻՄ ՈՒՍՏԱՕՂԼՈՒ
Ծնվել է 1960-ին Սարիղամիշում: Կարադենիզի տեխնիկական համալսարանում ճարտարապետություն ուսանելուց հետո մագիստրոսի աստիճան է ստացել Ստամբուլի Յըլդըզ համալսարանում: Աշխատել է որպես ճարտարապետ, դիզայներ ու ռեստավրացիայի փորձագետ եւ ֆինանսավորել մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, որոնք արժանացել են քննադատների գովասանքին: Նրա առաջին խաղարկային ֆիլմը` "Հետքը", ցուցադրվել է բազմաթիվ միջազգային փառատոներում: Հաջորդ, "Ճանապարհորդություն դեպի արեւը" ֆիլմը` քաղաքական ճնշումներից չընկճվող խիզախ բարեկամության մասին, հեղինակին միջազգային ճանաչում է բերել: 1999-ի Բեռլինի միջազգային կինոփառատոնում ֆիլմն ստացել է "Երկնագույն հրեշտակ" մրցանակ` որպես լավագույն եվրոպական կինոնկար, ինչպես նաեւ` ՙԽաղաղության մրցանակ՚, իսկ Ստամբուլի միջազգային կինոփառատոնում` մրցանակներ լավագույն կինոնկարի եւ ռեժիսուրայի համար, FIPRESCI-ի եւ Հանդիսատեսի մրցանակները: Վերջին` "Ամպերին սպասելով" ֆիլմի սցենարի համար 2003-ին արժանացել է Սանդենսի կինոփառատոնի կինոգործիչների միջազգային մրցանակին: |
|
ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ
Ծնվել է1838թ. Ալեքսանդրիայում, Եգիպտոս: Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս: Ավարտել է Պյատիգորսկ քաղաքի մանկավարժական ինստիտուտը, սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին: Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն: Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երեւանի թատրոններում: Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների եւ հասարակական գիտությունների "Տիբերինա" ակադեմիայի պատվավոր անդամ, Երեւանի պատվավոր քաղաքացի:
|
|
|
SPONSORS AND PARTNERS |
|
|
 |
 Nearest Screening
ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ
ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ
Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա: Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:
Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:
Մրցանակներ "Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965: |
 Nearest Screening
ԱՐԿԱՆԱ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ Վավերագրական ֆիլմեր
Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:
Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում: |
|
|