General Sponsor    




Փնտրել
 

 
Փառատոնի մասին / Կանոնակարգ և ֆիլմի ներկայացման թերթիկ



Կանոնակարգ

 "Ոսկե Ծիրան" Երեւանյան չորրորդ միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` "Հայաստանը քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ": Դիտելով փառատոնը որպես մշակութային խաչմերուկ, ցանկանում ենք, որ այստեղ հանդիպեն տարբեր էթնիկ, ազգային, կրոնական, գեղագիտական պատկանելության ռեժիսորներ ու ֆիլմեր, ուրույն տեսանկյունից պատմելով սովորական մարդկանց առօրյա կյանքի, հոգսերի ու ուրախությունների, կենցաղի ու նիստուկացի, հավատի ու հուսահատության մասին:

ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻԼՄԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Փառատոնի ծրագիրն ընդգրկում է մրցութային և արտամրցույթային բաժիններ:
Միջազգային մրցութային ծրագրին կարող են մասնակցել 2005 թվականի հուլիս ամսից հետո ստեղծված`

խաղարկային լիամետրաժ ֆիլմեր
վավերագրական ֆիլմեր (ցանկացած տեւողության)

"Հայկական համայնապատկեր"` համահայկական մրցույթին կարող են մասնակցել աշխարհի հայ կինոգործիչների 2005-2007 թվականների ցանկացած տեւողության խաղարկային, վավերագրական եւ անիմացիոն լավագույն ֆիլմերը:

Արտամրցութային ծրագիրն ընդգրկում է`
"Երեւանյան պրեմիերաներ՚` համաշխարհային կինոյի վերջին շրջանի լավագույն ֆիլմերի ընտրանի, ռետրոսպեկտիվներ

Ֆիլմերի նախնական ընտրությունը կատարում է մասնագիտական հանձնաժողովը, որի որոշումը վիճարկման ենթակա չէ: Նախնական ընտրության համար ֆիլմերը ընդունվում են VHS եւ DVD տեսաֆորմատով:

Ցուցադրման ֆորմատը`
խաղարկային լիամետրաժ ֆիլմերի համար - 35 մմ ժապավենով,
վավերագրական ֆիլմերի համար - DVD

ԺՅՈՒՐԻՆ
Փառատոնի յորաքանչյուր մրցութային կարգում գործում է կինոգործիչներից կազմված ժյուրին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Գլխավոր մրցանակ` "Ոսկե Ծիրան" լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմին
"Արծաթե Ծիրան" հատուկ մրցանակ լիամետրաժ խաղարկային ֆիլմին
Գլխավոր մրցանակ` "Ոսկե Ծիրան" լավագույն վավերագրական ֆիլմին
"Արծաթե Ծիրան" հատուկ մրցանակ վավերագրական ֆիլմին
"Ոսկե Ծիրան"` "Հայկական համայնապատկեր"-ի լավագույն ֆիլմին
2 "Արծաթե Ծիրան"` "Հայկական համայնապատկեր"-ի հատուկ մրցանակ


Entry form in armenian (.doc)

Entry form in armenian (.pdf)

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հայտերը ընդունվում են ՙՈսկե Ծիրան՚ կինոփառատոնի գրասենյակում (Երեւան, Բայրոնի 5 հասցեով) մինչեւ 2007թ. ապրիլի 15-ը: (լրացուցիչ տեղեկությունների համար` հեռ./ֆաքս +374 10 56 44 84, էլ.փոստ: info@gaiff.am, www.gaiff.am ) Մրցութային ֆիլմերի նախնական ընտրության արդյունքները հայտնի կդառնան 2007թ. մայիսի 31-ից հետո:

 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.