|
| |
 Փառատոնի մասին / Տպավորություններ փառատոնից
Ոսկե ծիրան 2005-ի մասնակիցների ու հյուրերի արձագանքները փառատոնի վերաբերյալ
| 2005 |
|
Շնորհակալություն ձեզ և բոլորին, ովքեր ձեզ հետ միասին իրենց ողջ էներգիան ներդրել են փառատոնի մեջ:
Ձեզ հաջոզվեց կազմակերպել այնպիսի փառատոն, որի մասին ես մեկ ամիս առաջ չեմ էլ երազել, որ կարող էր գոյություն ունենալ Երևանում:
Դուք ինձ և կարծում եմ ձեր բոլոր հյուրերին շատ հաճելի անակնկալ մատուցեցիք:
Շնորհավորում եմ ձեզ, որ այսպիսի մեծ քայլ արեցիք դեպի առաջ: Քայլ, որն անում են շատ փառատոներ շատ տարիների ընթացքում... Իսկ գուցե դուք թևեր ունեք և ոչ թե քայլ եք արել, այլ այդ թևե±րն են ձեզ լավ արդյունքի ու հաջողության բերել...
Եվրոպայում այսօր ֆիլմի մասին խոսում են որպես վաճարքի առարկա, խոսւմ են միայն փողի մասին: Բայց ֆիլմը ցանկալի է տեսնել որպես գեղարվեստական արժեք: Եվ դրա համար շնորհակալություն այնպիսի ռեժիսորներին, ինչպիսիք են Աբբաս Քիարոստամին և Հարություն Խաչատրյանը, շնորհակալություն, որ նրանք կան…
Լյուդմիլա Ցվիկովա, կինոքննադատ, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար, Նիդերլանդներ
|
Ուզում եմ շնորհակալություն հայտնել "Ոսկե ծիրան" երևանյան փառատոնի համար: Դուք մեզ այնքան լավ ընդունեցիք, կարծես թե դրախտ էր լինել Երևանի նման փոքր քազաքում, որը լիքն է անցուդարձով, Թեհրանի նման ահռելի քաղաքից հետո: Դա մի հրաշալի շաբաթ էր և հայտնությունների լավ ժամանակ:
Աբբաս Քիառոստամի, կինոռեժիսոր, Իրան
|
Շնորհավորում եմ ձեզ այս հոյակապ միջոցառման կապակցությամբ, որը, թեև նոր էր, բայց բավական մեծ մասշտաբներ ուներ, և շնորհակալություն եմ հայտնում ձեր աննկարագրելի հյուրասիրության համար: Ես իսկապես լավ ժամանակ անցկացրի, սիրեցի Երևանը և ուզում եմ ավելի շատ բան տեսնել Հայաստանում:
Շեյլա Ուիտակեր, կինոքննադատ, Մեծ Բրիտանիա
|
Այս հակիրճ ուղերձով ուզում եմ շնորհակալություն հայտնել հրաշալի շաբաթվա համար, որն ինձ պարգևեցիք Երևանում: Անմոռանալի միջոցառում դարձրիք հատկապես ծնունդս: Փոխանցեք իմ ջերմ բարևները բոլորին, ովքեր ընդգրկված էին փառատոնում, հատկապես քաղաքապետին, նախագահին և մնացած բոլորին:
Ես մեծ և գեղեցիկ ապագա եմ տեսնում ձեր հաճելի ու հիանալի փառատոնի համար:
Յոս Ստելլինգ, կինոռեժիսոր, Միջազգային ժյուրիի անդամ, Նիդերլանդներ
|
Ինձ համար հրաշալի հնարավորություն էր մասնակցել "Ոսկե ծիրան" երկրորդ փառատոնին:
Շնորհակալություն այն բոլոր հիանալի մարդկանց, որոնց աշխատանքի շնորհիվ փառատոնը մեծ հաջողություն ունեցավ: Շնորհակալություն բոլոր կամավորներին:
Սյուզան Խարդալյան, կինոռեժիսոր, Շվեդիա
|
|
Դժվար է խոսքեր գտնել մեր զգացմունքներն արտահայտելու համար: Մենք շատ հպարտ ենք ու հուզված այս մրցանակի համար:
Երվանդ Ջանիկյան և Անջելա Ռիչչի Լուկկի, կինոռեժիսորներ, Իտալիա
Հատուկ մրցանակ` լավագույն վավերագրական ֆիլմին
|
Ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ հրաշալի փառատոնի ու ձեր գեղեցիկ երկիրն ու մշակույթը տեսնելու հնարավորություն տալու համար: Մեր այցելությունը Հայաստանի շրջաններով մեղմ ասած ապշեցուցիչ էր:
Անհամբեր սպասում ենք մյուս այցելությանը: Թեև հուսով ենք, որ կհանդիպենք ավելի շուտ, քան մյուս տարի:
Նիշթա Ջաին, Սմիրթի Նեվաթիա, կինոռեժջսորներ, Հնդկաստան
|
Բավական երկար տևեց, և դեռ վստահ չեմ, որ լիովին վերականգնել եմ ուժերս "Ոսկե ծիրանի" հիասքանչ տպավորություններից հետո: Բառեր չեմ գտնում նկարագրելու իմ զգացմունքներն ու շնորհակալությունս հայտնելու Ձեզ, և բոլոր այն մարդկանց, ովքեր այնդքան ջերմորեն հյուրընկալեցին ինձ Երևանում: Երևանում և քաղաքից դուրս կատարած նկարահանումներս և նոր Հայաստանի, նրա ժողովրդի, մշակույթի ու պատմության հետ իմ աննկարագրելի հանդիպումը կարող են ընդգրկել Հայաստանը անցյալ դարի ցեղասպանությունների մասին իմ նոր վավերագրական ծրագրում`որպես ցեղասպանությունը հաղթահարած անհավատալիորեն ճկուն ու հպարտ ազգ, որը դեռևս ապրում է, ծաղկում ու նոր հորիզոններ բացահայտում էլ ավելի մեծ ուժով ու ազատ ոգով:
Էրեզ Յանուվ Բարզիլայ, կինոռեժիսոր, Կանադա
|

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել "Ոսկե ծիրան" հիանալի կինոփառատոնի ընթացքում ձեր ցուցաբերած հյուրընկալության համար: Երևանը կհիշեմ որպես գեղեցկության և ջերմության կենտրոն, Փառաջանովյան քաղաք, կինոաշխարհի նշանավոր դեմքերի քաղաք:
Սիդդիք Բարմակ, կինոռեժիսոր, Աֆղանստան
|

Շնորհակալություն մրցանակի համար:
Շատ ուրախ եմ, որ այցելեցի Երևան: Շատ հրաշալի և կարևոր տպավորություններ ստացա: Խնդրում եմ իմ շնորհակալական խոսքերը փոխանցեք բոլորին:
Հուսով եմ կհամագործակցենք նաև հետագայում:
Յեշիմ Ուստաօղլու, կինոռեժիսոր, Թուրքիա
Հայաստանի կինոգետների եւ կինոքննադատների ասոցիացիայի Լավագույն ֆիլմ մրցանակը
|
|
Շնորհավորում եմ ընդամենը երկրորդ տարում այսպիսի հաջողված փառատոն կազմակերպելու համար և ամենալավ բաները ցանկանում երրորդի համար: Ես իրոք մեծ բավականություն ստացա մրցութային ֆիլմերից, դրանք իսկապես բարձր մակարդակի էին: Շնորհակալություն նաև հրաշալի ժյուրիի համար: Դուք շատ կարևոր գործ եք անում: Շնորհակալություն աշխատակազմի ջերմության ու ընկերասիրության համար: Մենք անընդհատ զգում էինք նրանց ուշադրությունը:
Սայմոն Ֆիլդ, պրոդյուսեր և փառատոնի ծրագրերի ղեկավար, Մեծ Բրիտանիա
|
Շատ ցնցված էի, երբ իմացա, որ մրցանակ եմ ստացել և շատ ափսոսում եմ, որ ներկա չեմ եղել փառատոնին այն անձամբ ստանալու:
Դա մեծ պատիվ է ինձ համար և շատ կարևոր գնահատում:
Վոն Փիլիկյան, կինոռեժիսոր, Մեծ Բրիտանիա
Լավագույն վավերագրական ֆիլմ («"Ոսկե ծիրան"ե)
|

Երևանյան «"Ոսկե ծիրան"ե երկրորդ միջազգային կինոփառատոնը միջազգային փառատոնային հանդիսականների կողմից մեծ արձագանքներ ստացավ` հուլիսի 12-ից 17-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած այս միջոցառման համար ապագայում վառ հեռանկարներ կանխատեսելով: Չնայած փոքր մասշտաբին` այն արդեն իր տեղն ունի` որպես ռեգիոնալ առաջատար փառատոն Կովկասում և կապող օղակ Ռուսաստանի ու Մերձավոր Արևելքի հետ:
Դեբորա Յանգ, Variety հանդեսի կինոքննադատ, ԱՄՆ-Իտալիա
|
| |
|
|
SPONSORS AND PARTNERS |
|
|
 |
 Nearest Screening
ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ
ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ
Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա: Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:
Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:
Մրցանակներ "Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965: |
 Nearest Screening
ԱՐԿԱՆԱ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ Վավերագրական ֆիլմեր
Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:
Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում: |
|
|