General Sponsor    




Փնտրել
 

 
Ժյուրիներ / Հայկական համայնապատկեր



ՙՀԱՅԱԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ՚ ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻ

"ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ" ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻ

ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆ
Ծնվել է 1958-ին Լիբանանում, հայկական ընտանիքում: Մեծացել է Բեյրութում: 17 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոնրեալ: Թատերական ուսում է ստացել Լազալ կոնսերվատորիայում եւ իսպաներենի ու ֆրանսերենի դասընթացներ ավարտել Կոնկորդիա համալսարանում: Քաղաքագիտության գծով մագիստրական թեզի վրա աշխատելիս հանդիպել է ապագա ամուսնուն` Ատոմ Էգոյանին, որը դերակատարուհի էր փնտրում իր առաջին` "Հարազատը" ֆիլմի համար (1984): Այնուհետեւ տեղափոխվել է Թորոնթո և ավարտել մագիստրատուրան` Թորոնթոյի համալսարանում: Մինչև 80-ականների կեսն աշխատել է Օնտարիոյի արվեստի խորհրդում: 80-ականների երկրորդ կեսին շարունակել է գլխավոր և երկրորդական դերեր խաղալ Էգոյանի ֆիլմերում. Հաջորդ տասնամյակը ավելի ու ավելի մեծ համբավ բերեց Խանջյանին, որը Էգոյանի ֆիլմերում նկարահանվելուց բացի, ճանաչման հասավ նաև հեռուստաէկրանին և թատրոնում: 1999-ին "Ջինի" մրցանակի է արժանացել "Խենթ սիրտ" հեռուստասերիալում իր դերակատարման համար:

ԱԼԻՆ ԹԱՇՉՅԱՆ
Ծնվել է Ստամբուլում 1969-ին: 1991-ին ավարտել է Ստամբուլի համալսարանի Զանգվածային լրատվամիջոցների ֆակուլտետը, ստանալով լրագրողի եւ հասարակության հետ կապերի մասնագիտացում, եւ աշխատանքի անցել "Միլլիեթ" հանդեսում:
Նա ներկայումս աշխատում է  որպես կինոքննադատ "Միլլիեթ" օրաթերթում եւ որպես "Միլլիեթիարվեստի տեսութուն" ամսագրի խմբագիր: 1994-ից 2006-ի մարտը աշխատել է ԹՌԹ 2 պետական հեռուստաընկերությունում որպես կինոքննադատ:








ՎԱՐՈՒԺ ՔԱՐԻՄ - ՄԱՍԻՀԻ
Ռեժիսոր, մոնտաժող: Ծնվել է 1952-ին Արաքում (Իրան): Կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելուց և որպես ռեժիսորի օգնական աշխատելուց հետո ասպարեզ է հանել իր միակ խաղարկային ֆիլմը` ՙՎերջին գործողությունը՚(1990), որի համար արժանացել է ինը մրցանակի:

ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ
Ծնվել է 1958-ին Երեւանում: Կինոյում աշխատում է 1977 թվականից: 1988-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի օպերատորական ֆակուլտետը եւ աշխատանքի անցել "Հայֆիլմ" կինոստուդիայում: Աշխատել է ավելի քան 60 խաղարկային, վավերագրական, գովազդային ֆիլմերում:

ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ծնվել է 1964-ին Երեւանում: 1985-ին ավարտել է Երեւանի Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը: 1986-87 թվականներին աշխատել է "Հայհամեր•"-ում: 1988-ից աշխատել է "Հայկ", "Հայֆիլմ" եւ "Արմենիա-Ֆիլմզ" ստուդիաներում, սկզբում` որպես ռեժջսորի ասիստենտ, այնուհետեւ` ռեժջսոր:

 ՆԻԿՈԼ ԲԵՍՃՅԱՆ
Ծնվել է 1955, Հալեպ:
Գրող, ռեժջսոր, պրոդյուսեր: 1974-ին տեղափոխվել է ԱՄՆ: Ուսանել է Նյու Յորքի տեսողական արվեստների դպրոցում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դպրոցում: 1997-2000-ին` Բեյրութի "Ֆյուչըր" միջազգային հեռուստակայանի գործադիր պրոդյուսեր: Բեմադրել է մի շարք թատերական ներկայացումներ և կինոնկարներ ԱՄՆ-ում և Լիբանանում:

ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ
Ծնվել է 1963-ին Երեւանում: Ավարտել է Մոսկվայի Բարձրա•ույն կինոռեժիսորական կուրսերը 1991 թ.: Հեղինակն է երեք խաղարկային եւ տաս վավերա•րական ֆիլմերի, որոնք ստացել են մրցանակներ Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի, Բելառուսի, Ուկրաինակի միջազ•ային կինոփառատոններում:

 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.