Ռեժիսորներ առանց սահմանների
"Ռեժիսորներ առանց սահմանների" ծրագրի միջոցով "Ոսկե Ծիրան" միջազգային կինոփառատոնը մաս է դառնում համաեվրոպական մշակութային քաղաքականության":
ՀՀ Արտաքին գործերի նախարար Վ.Օսկանյան
Մանիֆեստ
Ստեղծել նոր ՙընդհանուր տարածություն՚ տարածաշրջանում` համատեղ ՙառանց սահմանների՚ կինոարտադրություն զար•ացնելու միջոցով
Սովետական Միության փլուզումից հետո նախկին խորհրդային երկրները, որոնք մի ՙընդհանուր տարածության՚ մասն են կազմել« շարունակում են սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ահռելի փոփոխություններ կրել: Կինոարտադրության ասպարեզում այս նոր իրականությունը մարտահրավեր է նետում պրոդյուսերներին, ռեժիսորներին ու սցենարիստներին: Կովկասում« որտեղ տարբեր ազ•եր դարերով կողքկողքի են ապրել, այդ ընդհանուր տարածության փլուզումը եւ անկախության ձեռքբերումը հան•եցրեց նրան, որ կինո•ործիչները ստիպված են •ործել հաճախ կոնֆլիկտներով հա•եցած տարածքում:
Միաժամանակ, նոր, անկախ պետությունները փնտրում են մշակութային սեփական լեզու` զար•ացող •լոբալիզացիայի համատեքստում, փնտրում են այն, ինչը կարող է լինել աշխարհի հետ կապը: Ինչպե±ս կինո•ործիչը միայնակ հավասարակշռի եւ հաշտեցնի այդ իռողությունները ու մուտք •ործի 21-րդ դար£ Պե±տք է արդյոք կինո•ործիչը թաքնվի իր անհատական սահմանի հետեւում, թե± ճեղքի սահմանը դեպի աշխարհ:
ՙՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ՚ կոչված է պատասխան տալ այդ հարցերի, •ործի դնել կինոյի եզակի հնարավորությունները ընդլայնել եւ ճեղքել սահմանները` ճանաչելու հարեւանին բառի ամենալայն իմաստով:
ՙՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ՚ - դա տարածաշրջանի կինո•ործիչների ցանց է, որի մեջ ընդ•րկված են կինոռեժիսորներ, կինոարտադրողներ, կինոքննադատներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, Աֆղանիստանից, Ռուսաստանից, Ղազախստանից եւ այլ երկրներից, որոնց միաբանում է մի համոզմունքª այն է, որ կինոն արտահայտման եզակի ձևերից է, որը ուղղված է վերափոխելու մարդկային հարաբերությունները եւ չի ճանաչում քաղաքական, •աղափարական, ռասայական կամ կրոնական սահմաններ:
ՙՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ՚ •լխավոր նպատակներն ենª բացահայտել տարածաշրջանի եւ մասնավորապես Հարավային Կովկասի անցումային շրջանի երկրներին բնորոշ համընդհանուր խնդիրները ; նպաստել ռե•իոնում կինոյի միջոցով հանդուրժողականությանը, երկխոսության զար•ացմանը ; օժանդակել համատեղ կինոարտադրությանը` հիմքում ունենալով միջազ•ային եւ միջմամշակույթային մոտեցումները:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Վ.Օսկանյանի
2005 թ-ի ամփոփիչ հաշվետվությունից հատված
"...Փառատոնի շրջանակներում անցկացվեց սեմինար "Կինոն` որպես միջմշակութային երկխոսության միջոց" թեմայով: Սեմինարին մասնակցում էին 12 երկրի 50-ից ավելի ներկայացուցիչ` Աֆղանստանի, Վրաստանի, Ղազախստանի, Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, տարբեր եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների, Կանադայի կինոգործիչներ: Սեմինարի նպատակներից մեկն էր բացահայտել տարածաշրջանի եւ մասնավորապես Հարավային Կովկասի անցումային շրջանի երկրներին բնորոշ համընդհանուր խնդիրները: Սեմինարի բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ կինոն արտահայտման այն եզակի ձեւերից է, որը ուղղված է վերափոխելու մարդկային հարաբերությունները եւ չի ճանաչում քաղաքական, գաղափարական, ռասայական կամ կրոնական սահմաններ:
Սեմինարի ընթացքում ծագեց նաեւ "Ռեժիսորներ առանց սահմանների" կազմակերպության եւ տարածաշրջանի կինոգործիչների ցանցի ստեղծման գաղափարը: Այսօր "Ռեժիսորներ առանց սահմանների" ցանցի մեջ ընդգրկված 60-ից ավել մասնակիցների միջեւ ծավալված ընդհանուր քննարկման արդյունքում ձեւավորվել են նախաձեռնության հիմնադրույթները: Թե ծրագիրը եւ թե հիմնադրույթները վերջերս ներկայացվել են Եվրոպական Մշակութային Պառլամենտի 4-րդ նստաշրջանին, որը կայացել է դեկտեմբերի 2-4-ին Լիսաբոնում: Նստաշրջանի թեման էր "Ինչպե±ս եվրոպական մշակույթը կարող է նպաստել եվրոպական համագոյակցությանը": Նստաշրջանին մասնակցել է նաեւ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ ժոզե Մանուել Բարոզոն: Ծրագիրը հավանության է արժանացել Եվրոպական Մշակութային Պառլամենտի կողմից: Հաշվի առնելով ծրագրի նշանակությունը տարածաշրջանի համար` Եվրոպական Մշակութային Պառլամենտը որոշում է կայացրել ստանձնել "Ռեժիսորներ առանց սահմանների" ծրագրի հովանավորությունը, որը եւ արտացոլվել է Լիսաբոնի հռչակագրում:
"Ռեժիսորներ առանց սահմանների" ծրագրի միջոցով "Ոսկե Ծիրան" միջազգային կինոփառատոնը մաս է դառնում համաեվրոպական մշակութային քաղաքականության:"
Դեկտեմբեր, 2005 թ.