Պայմանները
Ինչու աջակցել "Ոսկե Ծիրան" երևանյան միջազգային կինոփառատոնին
Կինոն, ավել, քան որևէ լրատվամիջոց, գրավում է բոլորի երևակայությունը, երիտասարդ թե ծեր:
Կինոն ունի միաժամանակ զվարճացնելու, ոգեշնչելու և ուսուցանելու ուժ:
"Ոսկե ծիրան" երևանյան միջազգային կինոփառատոնը Հայաստանի բիզնեսին բացառիկ հնարավորություններ է ընձեռում օգտվելու այս հզոր լրատվամիջոցից և գրավել տեղի և միջազգային հանդիսատեսի ուշադրությունը:
"Ոսկե ծիրան" երևանյան միջազգային կինոփառատոնի միջոցով հովանավորներին կտրվեն հետևյալ բարձրակարգ գովազդային հնարավորությունները`
- հեռուստատեսային կոմերցիոն հեռարձակումներ հայկական հեռուստաալիքներով փառատոնի կազմակերպման 2 ամիսների ընթացքում,
- կոմերցիոն ռադիոհեռարձակումներ հայկական ռադիոալիքներով փառատոնի կազմակերպման 2 ամիսների ընթացքում,
- փողոցային պաստառների տեղադրում Հայաստանով մեկ 2-4 ամիսների ընթացքում,
- գովազդային հոլովակներ ֆիլմերի ցուցադրությունների ժամանակ,
- հովանավորի լոգոյի տեղադրում փառատոնի լոգոյի կողքին, կատալոգներում, հրավիրատոմսերի, հյուրերի բեդջերի, շապիկների և գլխարկների, գրիչների և այլ գովազդվող իրերի վրա,
- գովազդի տեղադրում կինոփառատոնի ինտերնետ կայքում մեկ տարի ժամկետով,
- բարձրակարգ գովազդ հյուրերի և մասնակիցների հետ հարցազրույցների, փառատոնի բացման և փակման արարողությունների ընթացքում ուղիղ արբանյակային հեռարձակումների, ամենօրյա հավաքույթների, մամլո ասուլիսների, համերգների և հյուրասիրությունների ժամանակ,
ինչպես նաև
- գովազդի հնարավորություն ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Լատվիայում, Թուրքիայում և Վրաստանում (փառատոնի լավագույն ֆիլմերը կցուցադրվան նաև այդ երկրներում մեկ տարվա ընթացքում),
- գովազդի հնարավորություն Վանաձորում, Գյումրիում և Ստեփանակերտում:
Մեր հովանավորներին կտեսնեն հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանում և անհամար քանակությամբ մարդիկ ամբողջ աշխարհում շնորհիվ արբանյակային հեռարձակման և փառատոնին ներկա գտնվող արտասահմանյան մամուլի, ինչպիսիք են Canal +-ը, Euronews-ը, ОРТ-ն և МИР-ը: