General Sponsor    




Փնտրել
 

 
Հովանավորներ / Պայմանները



Պայմանները

Ինչու աջակցել "Ոսկե Ծիրան" երևանյան միջազգային կինոփառատոնին

Կինոն, ավել, քան որևէ լրատվամիջոց, գրավում է բոլորի երևակայությունը, երիտասարդ թե ծեր:

Կինոն ունի միաժամանակ զվարճացնելու, ոգեշնչելու և ուսուցանելու ուժ:

"Ոսկե ծիրան" երևանյան միջազգային կինոփառատոնը Հայաստանի բիզնեսին բացառիկ հնարավորություններ է ընձեռում օգտվելու այս հզոր լրատվամիջոցից և գրավել տեղի և միջազգային հանդիսատեսի ուշադրությունը:


"Ոսկե ծիրան" երևանյան միջազգային կինոփառատոնի միջոցով հովանավորներին կտրվեն հետևյալ բարձրակարգ գովազդային հնարավորությունները`

հեռուստատեսային կոմերցիոն հեռարձակումներ հայկական հեռուստաալիքներով փառատոնի կազմակերպման 2 ամիսների ընթացքում,
կոմերցիոն ռադիոհեռարձակումներ հայկական ռադիոալիքներով փառատոնի կազմակերպման 2 ամիսների ընթացքում,
փողոցային պաստառների տեղադրում Հայաստանով մեկ 2-4 ամիսների ընթացքում,
գովազդային հոլովակներ ֆիլմերի ցուցադրությունների ժամանակ,
հովանավորի լոգոյի տեղադրում փառատոնի լոգոյի կողքին, կատալոգներում, հրավիրատոմսերի, հյուրերի բեդջերի, շապիկների և գլխարկների, գրիչների և այլ գովազդվող իրերի վրա, 
գովազդի տեղադրում կինոփառատոնի ինտերնետ կայքում մեկ տարի ժամկետով,
բարձրակարգ գովազդ հյուրերի և մասնակիցների հետ հարցազրույցների, փառատոնի բացման և փակման արարողությունների ընթացքում ուղիղ արբանյակային հեռարձակումների, ամենօրյա հավաքույթների, մամլո ասուլիսների, համերգների և հյուրասիրությունների ժամանակ,

    ինչպես նաև

գովազդի հնարավորություն ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Լատվիայում, Թուրքիայում և Վրաստանում (փառատոնի լավագույն ֆիլմերը կցուցադրվան նաև այդ երկրներում մեկ տարվա ընթացքում),

գովազդի հնարավորություն Վանաձորում, Գյումրիում և Ստեփանակերտում:

Մեր հովանավորներին կտեսնեն հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանում և անհամար քանակությամբ մարդիկ ամբողջ աշխարհում շնորհիվ արբանյակային հեռարձակման և փառատոնին ներկա գտնվող արտասահմանյան մամուլի, ինչպիսիք են Canal +-ը, Euronews-ը, ОРТ-ն և МИР-ը:

 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.