General Sponsor    




Փնտրել
 

 
Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ

ՊԱՏՐԱՆՔ

12.07 - 13.00 Մոսկվա, կարմիր սրահ
15.07 - 15.00 Մոսկվա, կարմիր սրահ
2004, ԱՄՆ, 106 րոպե

Հայկական համայնապատկեր
ԼԻԱՄԵՏՐԱԺ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐ

Սց.` Թ. Դիֆիլիա, Մայքլ Ա. Գյուրջյան, Ք. Հորվաթ, Ռ. Մարասկո, ռեժ.` Մայքլ Ա. Գյուրջյան, օպեր.` Ռ. Համֆրիզ, կոմպոզ.` Ք. Ֆերեյրա, մոնտ.` Բ. Ռասինյո, Լ.Վասմեր, պրոդ.ª Ա. Նազարյան, Ք. Ուայսման:
Դերերում. Քիրք Դուգլաս, Մայքլ Գյուրջյան, Ք. Թաքեր, Բ. Քրանսթոն, Ռ. Արքեթ, Ռ. Մարասկո, Թ. Ռեյմի:

Երբեմնի հզոր, այժմ  հիվանդ եւ զղջումով լի հայրը անհուսորեն փնտրում է իրենից օտարացած որդուն: Բոլոր ավանդական միջոցները սպառելուց հետո նա դժկամությամբ այցելում է մի գուշակի, որն առաջարկում է երեք տեսիլ ցույց տալ որդու կյանքից: Նախ` կասկածանքով, ապաª հետաքրքրված եւ ի վերջոª հափշտակված, նա հետեւում է իր աչքի առաջ բացվող անծանոթ կյանքին: Ամեն մի տեսիլը ցույց է տալիս որդուն տարբեր տարիքում եւ իր կյանքի երկարամյա սիրունª Իզաբելին ձգտելու տարբեր փուլերում: Ծերունին հայտնաբերում է անակնկալ ճշմարտությունը որդու եւ իր մասին:


Մայքլ Ա. Գյուրջյան

Ծնվել է 1971, Սան Ֆրանցիսկո:
Կինոդերասան եւ ռեժիսոր: Դերասանություն, երգ ու պար է սովորել Սան Ֆրանցիսկոյի "American Conservatory" թատրոնում, ապա` Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում թատերարվեստ ուսանել: 1991-ին Լոս Անջելեսում ընկերների հետ հիմնադրել է "Buffalo Nights", 1994-ին` "San Francisco Bay Area Maldoror Productions" թատերախմբերը: Նկարահանվել է "Աճող ցավեր" (1985), "Հրեշտակն է հպվել" (1994), "Քաղցր արդարություն" (1994), "Կասկածի տակ" (1994), "Հավաքույթ հինգ հոգով" (1995) հեռուստասերիալներում, "Նորություններ" (1992), "Հավերժ երիտասարդ" (1992), "Ջրհեղեղ. ո±վ կփրկի մեր երեխաներին" (1993), "Մի քիչ ավելի" (1999), "Անտեսանելիները" (1999) կինոնկարներում: 1992-ին "Դեյվիդի մայրը" հեռուստաֆիլմում աուտիզմով հիվանդ տղայի դերակատարման համար արժանացել է "Էմի" մրցանակի:

Ֆիլմոգրաֆիա
Օուքլենդի ընդհատակը (1997), Զանգի սպասելիս (1998):



 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.