General Sponsor    




Փնտրել
 

 
Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ

ԺԱՄԱՆԱԿԻ ԼԵԳԵՆԴԸ

13.07- 10.00 Մոսկվա, կապույտ սրահ
13.07- 22.00 Մոսկվա, կապույտ սրահ
2005, Իսպանիա, 115 րոպե

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Խաղարկային ֆիլմեր


Սց./ռեժ.` Իսակի Լակուստա, օպեր.` Դիեգո Դուսսուել, հնչ.` Արմանդա Վիլյավիեխա, մոնտ.` Դոմի Պարրա, պրոդ.` Լոիկ Մանյերոն:
Դերերում. Իսրայել Գոմես Ռոմերո, Ֆրանսիսկո Խոսե Գոմես Ռոմերո, Մակիկո Մացումարա:

Երիտասարդ գնչու Իսրան հոր մահից հետո այլեւս չի կարող երգել, թեեւ պատկանում է cantaores-ի ավանդույթներին: Նա ապրում է` երազելով մի օր ճանապարհ ընկնել Կղզուց, որտեղ ծնվել է: Իսրայի պատմությունը զուգակցվում է Մակիկոյի պատմությանը: Նա էլ ճանապարհ է ընկել Կղզի, որպեսզի փորձի ավանդույթը յուրացնել եւ ինչ-որ կերպ հասկանալ իրեն խորթ կյանքը, որի օգնությամբ հույս ունի հոր հիվանդության պատճառով ունեցած անարտահայտելի ապրումները հաղթահարել:


Իսակի Լակուեստա

Ծնվել է 1975, Խիրոնա, Կատալոնիա, Իսպանիա:
Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը` "Կրավանն ընդդեմ Կրավանի"-ն, մրցանակներ է շահել մի շարք միջազգային կինոփառատոներում: Իսպանացի քննադատները ֆիլմը համարեցին 2002-ի լավագույն կինոնկարը եւ այդ նվաճումը վավերացրին "Սուրբ Խորդի" մրցանակով: Ի թիվս այլ պարգեւների, ֆիլմն արժանացել է Լավագույն նոր ռեժիսորի եւ Հանդիսատեսների մրցանակներին Սիտխեսի միջազգային կինոփառատոնում: Իսակիի կարճամետրաժ ժապավենները մասնակցել են տարբեր փառատոների: Նա հեղինակել է նաեւ մի քանի խաղարկային ֆիլմերի սցենարներ: Մամուլում հոդվածներ է հրապարակել կինոյի, երաժշտության եւ գրականության մասին: Իսակիի վերջին խաղարկային ֆիլմը` "Ժամանակի լեգենդը", տեղ է գտել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրում:

Ֆիլմոգրաֆիա 
Դեմ առ դեմ (2000, կ/մ), Կրավանն ընդդեմ Կրավանի (2002), Մարմինների տեսությունը (2004, կ/մ), Ժամանակի լեգենդը (2005):



 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.