General Sponsor    




Փնտրել
 

 
Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ

ԱՆԴՐԵՅ

10.07 - 22.00 Մոսկվա, կապույտ սրահ
13.07 - 10.00 Մոսկվա, փոքր սրահ
13.07 - 22.00 Մոսկվա, փոքր սրահ
2006, Հայաստան, 15 րոպե

Հայկական համայնապատկեր
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ

Սց./ռեժ./մոնտ.` Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան, օպեր.` Լ. Աթոյանց, Ա. Խաչատուրյան, երաժշտ.` Կոմիտաս, հնչ.` Ա. Սահակյան, պրոդ.` Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան:
Նկարահանվել են. Ա. Աբելյան, Ա. Մարտիրոսյան, Ն. Գրիգորյան, Լ.Դալլաքյան:

Ֆիլմը նվիրված է Անդրեյ Տարկովսկու հիշատակին: 1965-ին նա այցելել է Հայաստան: Պատահաբար վավերացվել են մեծանուն վարպետի` Գեղարդի վանք կատարած այցի մի քանի դրվագներ:  Այդ կադրերը` իբրեւ եզակի արժեք, հնարավորություն են տվել նոր նկարահանումներով միացնել անցյալն ու ներկան` լրացնելով կինոխցիկի աչքից վրիպածը:


Նարինե Մկրտչյան և Արսեն Ազատյան

Նարինե Մկրտչյան (Ծնվել է 1960, Երեւան)
Արսեն Ազատյան (Ծնվել է 1959, Երեւան)
Ավարտել են Երեւանի մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի կինոռեժիսուրայի բաժինը: 1981-86 թթ. աշխատել են "Հայֆիլմ" կինոստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ, 1987-ից` որպես բեմադրող ռեժիսոր եւ սցենարիստ:
1990 թ. հիմնադրել են "ԱՅՍՕՐ", հետագայում` "ԱՅՍՕՐ-ՊԼՅՈՒՍ" ֆիլմարտադրությունը, որտեղ նկարահանել են երկու լիամետրաժ և մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոների, ինչպիսիք են` Բեռլինի (հատուկ հիշատակություն), Մոսկվայի, Մոնրեալի, Ռոտերդամի (հատուկ մրցանակ), Եկատերինբուրգի (հատուկ մրցանակ), Նիոնի (հատուկ հիշատակություն), Էդինբուրգի, Տաորմինայի, Ռիգայի, Օդենսի, Ռոշդի և այլ փառատոներ, ստացել են մրցանակներ և լայն արձագանք մամուլում:

Ֆիլմոգրաֆիա
Նատյուրմորտ (1981), Ինքնադիմանկար (1981), Ծովացուլ (1984), Անակնկալ (1986), Սեւ խոռոչներ (1989), Պահապան հրեշտակ (1990), Բոբո (1991), Ռադիո Երեւան (1992), Սուրբ Ծնունդ (2002), Սուսերով պարը (2002), Ճամփեզրին (2004):



 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.