|
| |
 Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ
ԳԻԼԱՆԵ
11.07 - 10.00 Մոսկվա, կապույտ սրահ
12.07 - 20.00 Մոսկվա, կապույտ սրահ
2005, Իրան, 84 րոպե
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ Խաղարկային ֆիլմեր
Սց.` Ռախշան Բանի-Էթեմադ, Ֆարիդ Մաստաֆավի, Մոհսեն Աբդոլվահաբ, ռեժ.` Ռախշան Բանի-Էթեմադ, Մոհսեն Աբդոլվահաբ, օպեր.` Մորթեզա Փուրսամադի, կոմպոզ.` Մոհամեդ-Ռեզա Ալիղոլի, հնչ.` Մոհամեդ-Ռեզա Դելփակ, Ամիր-Հոսեյն Ղասեմի, մոնտ.` Դավուդ Յուսեֆյան, պրոդ.` Սաեդի Սաադի: Դերերում. Ֆաթեմե Մոթամեդ Արյա, Բահրամ Ռադան, Բարան Քոսարի, Ջալե Սամետի, Շահրոխ Ֆրութանյան, Մաջիդ Բահրամի:
Ամանորի նախօրեն է իրանա-իրաքյան պատերազմի շրջանում, եւ Թեհրանը հաճախակի հրթիռակոծվում է: Գիլանեն` միջին տարիքի մի գեղջկուհի, որդուն պիտի կռիվ ուղարկի: Նա պետք է նաեւ դստերը Թեհրան ուղեկցի` որոնելու փեսային, որն անօրինականորեն լքել է ծառայությունը… 15 տարի անց. կրկին Ամանորի նախօրեն է, եւ կյանքից հոգնած Գիլանեն խնամում է քիմիական զենքից վիրավոր որդուն, իսկ դուստրը դարձյալ հեռու է նրանից: Անկարող այլեւս որդուն հետեւելու` Գիլանեն սպասում է հարավցի մի կնոջ, որը պատերազմում կորցրել է ամուսնուն եւ խոստացել, թե կամուսնանա Գիլանեի որդու հետ… Ֆիլմը պատկերում է մարդկանց, որոնց սերն ու ճակատագիրը խաթարել է պատերազմը:
Մրցանակներ Լավագույն ֆիլմի եւ կնոջ լավագույն դերակատարման մրցանակներ (Կարայի միջազգային կինոփառատոն, Պակիստան, 2005):
|
Ռախշան Բանի-Էթեմադ և Մոհսեն Աբդոլվահաբ
Ռախշան Բանի-Էթեմադ Ծնվել է 1954, Թեհրան: Ռեժիսոր, սցենարիստ: Ավարտել է Թեհրանի դրամատիկական արվեստի համալսարանի կինոռեժիսուրայի բաժինը: Ստեղծագործական ուղին սկսել է որպես Իրանի հեռուստատեսության վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, 1987-ին` նկարահանել է իր առաջին խաղարկային ֆիլմը: Նրա գործերում սոցիալական դիրքորոշում կա, եւ դրանցից շատերում կանայք են գլխավոր դերակատարները: Բանի-Էթեմադի ֆիլմերը հաջողությամբ ցուցադրվել են ամբողջ աշխարհում, նա բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է: Եղել է մի շարք կինոփառատոների ժյուրիի անդամ եւ ներկայումս համարվում է Իրանի լավագույն ռեժիսորներից մեկը: Ֆիլմոգրաֆիա Սպառման կուլտուրան (1979, վավեր.), Գաղթած գյուղացիների զբաղմունքը քաղաքում (1980, վավեր.), Պատերազմի տնտեսական պլանավորումը (1981, վավեր.), Կենտրոնացում (1982, վավեր.), Սահմաններից դուրս (1987), Բաց դեղին (1988), Օտարերկրյա տարադրամ (1989), Նարգես (1991), 1992-ի զեկուցագիրը (1992, վավեր.), Գարնանից գարուն (1993, վավեր.), Ո±ւմ եք ցուցադրում այս ֆիլմերը (1994, վավեր.), Կապտաքողը (1994), Վերջին այցը Իրան Դաֆթարիի հետ (1995, վավեր.), Քաղաքի մաշկի տակ (1996, վավեր.), Մայիսյան տիկինը (1998), Բարանը եւ բնիկը (1999), Քաղաքի մաշկի տակ (2000), Մեր ժամանակները (2002), Գիլանե (2005):
Մոհսեն Աբդոլվահաբ Ծնվել է 1957, Թեհրան: Մոնտաժողի համալսարանական կրթություն է ստացել: Որպես վավերագրական եւ խաղարկային ֆիլմերի մոնտաժող էլ սկսել է կինոկարիերան 1980-ից: Ավելի քան 30 ֆիլմ է մոնտաժել: Թողարկել է 23 կարճամետրաժ եւ լիամետրաժ վավերագրական ֆիլմ մշակույթի եւ արդյունաբերության թեմաներով: Բազմաթիվ ազգային եւ միջազգային մրցանակների դափնեկիր է: Նրա վերջին վավերագրական ֆիլմը` "Հաջ Աբասի կանայք", 2001-ին "Ոսկե գայլ" մրցանակի է արժանացել Ամստերդամի կինոփառատոնում: Աբդոլվահաբի համագործակցությունը Ռախշան Բանի-Էթեմադի հետ սկիզբ է առել "Նարգես" ֆիլմից եւ շարունակվել նրա բոլոր հետագա աշխատանքներում:
Ֆիլմոգրաֆիա ( ընտրանի) Փորձ (2002, վավեր.), Գյուղական մարզաձեւեր (1993-1994, վավեր.), Ահվազի պողպատը (1996, վավեր.), Զարգացման կազմակերպում (1997-1998, վավեր.), Սեմնանի ուղեցույցը (1998, վավեր.), Իսֆարայեն Չուքե. տերերը (1998, վավեր.), Աշխատանք որոնողները` երկու պլանով (1991-1998, վավեր.), Լոխ Մազար (2000, վավեր.), Հաջի Աբասի կանայք (2001, վավեր.), Արեւի ժառանգությունը (2002, վավեր.):
|
|
|
SPONSORS AND PARTNERS |
|
|
 |
 Nearest Screening
ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ
ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ
Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա: Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:
Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:
Մրցանակներ "Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965: |
 Nearest Screening
ԱՐԿԱՆԱ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ Վավերագրական ֆիլմեր
Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:
Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում: |
|
|