General Sponsor    




Փնտրել
 

 
Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ

ՄՈՌԱՑՎԱԾ ԿՂԶԻՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

10.07 - 10.00 Մոսկվա, փոքր սրահ
11.07 - 14.00 Մոսկվա, փոքր սրահ
2006, Հայաստան, 90 րոպե

Հայկական համայնապատկեր
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ

Սց./ռեժ.` Հրանտ Հակոբյան, օպեր.` Աշոտ Մովսիսյան, հնչ./մոնտ.` Լեւոն Հախվերդյան, պրոդ.` Արա Մնացականյան:

Մարդիկ, որ ապրում են մեր կողքին, մեզ հետ, սակայն օտարված են նաեւ: Նրանց կարծես չենք էլ նկատում: Իրականության մեջ նրանք կան, եւ ամեն օր, տարիներ շարունակ ապրում են անմխիթար վիճակում, լուսավոր քաղաքի մի մութ անկյունում…


Հրանտ Հակոբյան

Ծնվել է 1950, Երևան:
1974-ին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը: 1974–1978 թթ. եղել է Իջևանի ժողովրդական թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1988-ից աշխատում է "Հայկ" կինոստուդիայում:

Ֆիլմոգրաֆիա
Խաղաղ դեսանտ (1990), Շրջափակում (1990), Հայ ավետարանչականները (1991), Մոնթե (1993), Հաղթանակի օրը (1995), Առանց մեկնաբանության (1996), Մեծ քաղաքի փոքրիկ մարդը (1996), Համահայկական խաղեր (1999):



 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.