General Sponsor    




Փնտրել
 

 
Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ

ԳԱՐՊԱՍՏՈՒՄ

11.07 - 14.00 Մոսկվա, կապույտ սրահճ
12.07 - 16.00 Մոսկվա, կապույտ սրահճ
14.07 - 14.00 Նաիրի, մեծ սրահ
2005, Ռուսաստան, 116 րոպե

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Խաղարկային ֆիլմեր

Սց.` Օլեգ Անտոնով, Ալեքսեյ Գերման կրտսեր, Ալեքսանդր Վայնշտեյն, ռեժ.` Ալեքսեյ Գերման կրտսեր, օպեր.` Օլեգ Լուկիչեւ, կոմպոզ.` Իգոր Վդովին, հնչ./մոնտ.` Իվան Լեբեդեւ, պրոդ.` Ալեքսանդր Վայնշտեյն:
Դերերում. Եվգենի Պրոնին, Դանիլ Կոզլովկի, Դմիտրի Վլադիմիրով, Ալեքսանդր Բուկովսկի, Չուլպան Համաթովա, Յուրի Կուցենկո:

Գարպաստումը գնդակով խաղի լատիներեն անվանումն է: Դեպքերը ծավալվում են 1914-ին Սանկտ Պետերբուրգում: Եղբայրներ Անդրեյը եւ Նիկոլայը տարված են փողոցային մրցախաղերով: Նրանք խաղադաշտ գնելու ծրագիր են կազմում: Բայց Առաջին աշխարհամարտն արդեն սկսվել է, եւ շուտով նրանց կյանքն ու երազանքները կխորտակվեն:


Ալեքսեյ Գերման կրտսեր

Ծնվել է 04.09.1976, Մոսկվա:
Երկու տարի ուսանել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի թատերագիտական ֆակուլտետում, այնուհետեւ շարունակել է ուսումը Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժնում: Կարճամետրաժ ուսանողական աշխատանքներից հետո նկարահանեց "Վերջին գնացքը" լիամետրաժ ֆիլմը, որը հատուկ հիշատակման արժանացավ Վենետիկի փառատոնում եւ Գլխավոր մրցանակի` Սալոնիկում:

Ֆիլմոգրաֆիա
Վերջին գնացքը (2003), Գարպաստում (2005):



 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.