General Sponsor    




Փնտրել
 

 
Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ

ԳԻԼՅՈՏԻՆ

10.07 - 14.00 Մոսկվա, կապույտ սրահ
14.07 - 16.00 Նաիրի, մեծ սրահ
2005, Բելգիա/Ֆրանսիա/Իսպանիա, 122 րոպե

ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Մեկ օր Եվրոպայում

Սց.` Դոնալդ Ի. Ուեսթլեյք, Կոստա-Գավրաս, Ժան-Կլոդ Գրյուբեր, ռեժ.` Կոստա-Գավրաս, օպեր.` Պատրիկ Բլոսյե, կոմպոզ.` Արման Ամար, նկ.` Լորան Դեռոո, հնչ.` Նիկոլա Նեժըլոն, մոնտ.` Յանիք Կերգոա, պրոդ.` Միշել Ռե-Գավրաս:
Դերերում. Խոսե Գարսիա, Կարին Վիար, Օլիվյե Գուրմե, Ուլրիխ Թուքուր, Իվոն Բաք, Թիորի Անսիս, Յոլանդ Մոռո, Օլգա Գրյումբեր:

Արեւմտյան հասարակությունն ավելի ու ավելի մեծ ուշադրություն է հատկացնում թվերին, եկամուտներին ու ծախսերին: Ո±ւր կտանի մեզ այս ամենը. սա է Կոստա-Գավրասի երգիծական "սեւ" առակի թեման, որը հիմնված է դետեկտիվների ամերիկացի հեղինակ Դոնալդ Ի. Ուեսթլեյքի "Կացին" վեպի վրա: Այդ խորհրդավոր վեպը "իրեն չարդարացրած ամերիկյան երազանքի" թեմայով դարձել է խիստ արդիական երգիծանք` եվրոպական սպառողական շուկայի եւ հանուն եկամուտների աճի` աշխատավոր մարդկանց տեսադաշտից դուրս թողնելու հետեւանքների մասին:

  

Մրցանակներ
Կինոյի եւ գրականության մրցանակ (Սիի միջազգային կինոփառատոն« 2005):


Կոստա -Գավրաս

Ծնվել է 1933, Կլիվիա, Հունաստան"
Կինոկրթություն է ստացել Ֆրանսիայում եւ այնտեղ էլ նկարահանել իր առաջին խաղարկային ֆիլմը` "Ննջավագոնի մարդասպանները" ծանրակշիռ, թեեւ ավանդական թրիլերը: "Ձետա"-ում կիրառել է թրիլերի տեխնիկան` հունական խունտայի համակարգը դատապարտող քաղաքական պատում հյուսելու համար, որը ճանաչում բերեց նրան միջազգային կինոհամայնքում: Ֆիլմը "Օսկարի" արժանացավ որպես լավագույն արտասահմանյան կինոնկար« իսկ Կոստա-Գավրասը առաջադրվեց` Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին` որպես լավագույն ռեժիսոր եւ սցենարի համահեղինակ: Շրջել է  աշխարհով մեկ եւ բռնակալ վարչակարգերի դեմ ուղղված ֆիլմեր ստեղծել: Նրա ուրուգվայական հետազոտությունը` "Պաշարման վիճակը", արգելվեց այդ երկրում` հակաամերիկյան լինելու եւ իբր քաղաքական ահաբեկչությունը խրախուսելու համար: Կոստա-Գավրասն իր առաջին հոլիվուդյան ֆիլմում ("Անհետ կորածը") շարունակեց բանավիճել, բայց արդեն` ամերիկյան աստղեր Ջեք Լեմոնի եւ Սիսի Սփեյսեքի օգնությամբ: Ֆիլմը նրան "Օսկար" բերեց որպես սցենարի համահեղինակի: "Հաննա Կ."-ն բորբոքեց շատերին պաղեստինամետ դիրքորոշման համար: Ռեժիսորի հետագա ֆիլմերը, ներառյալ "Դավաճանվածը" եւ "Երաժշտական արկղիկը"« դարձյալ առնչվում են թեժ խնդիրների« բայց նախորդների պես հզոր ու կրակոտ չեն: 1977-ին խաղացել է "Ամբողջ կյանքն առջեւում է" օսկարակիր ֆիլմում, որի գլխավոր դերակատարուհին Սիմոնա Սինյորեն է:

Ֆիլմոգրաֆիա
Առնետները (1958), Ննջավագոնի մարդասպանները (1965), Մեկն ավելորդ է (1967), Ձետա (1969), Խոստավանանք (1970), Պաշարման վիճակ (1973), Հատուկ բաժին (1975), Կնոջ լույսը (1979), Անհետ կորածը (1982), Հաննա Կ. (1983), Ընտանեկան խորհուրդ (1986), Դավաճանվածը (1988), Երաժշտական արկղիկ (1989), Կիմ Սոն-մանին, Կորեա ("Ընդդեմ մոռացման" ֆիլմում, 1986), Փոքրիկ Հայտնություն (1993), Կանկոբալները ("Նիսի առիթով. շարունակություն" ֆիլմում, 1995), Լյումիեր եւ ընկերություն (1996), Խենթ քաղաք (1997), Ամեն (2002), Գիլյոտինի դանակը (2005):



 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.