General Sponsor    




Փնտրել
 

 
Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ

ՏԻԿԻՆ ՀԵՆԴԵՐՍՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է

11.07 - 22.00 Նաիրի, մեծ սրահ
14.07 - 17.00 Մոսկվա, կարմիր սրահ
2005, Մեծ Բրիտանիա, 103 րոպե

ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ամառային էյֆորիա

Սց.` Մարտին Շերման, ռեժ.` Սթիվն Ֆրիրս, օպեր.` Էնդրյու Դան, կոմպոզ.` Ջորջ Ֆենթոն, նկ.` Հուգո Լուչիչ-Վիհովսկի, հնչ.` Նիք Ֆոուլի, Ջոնաթան Ռաշ, մոնտ.` Լուչիա Ձուկետտի, պրոդ.` Նորմա Հեյման:
Դերերում. Ջուդի Դենչ, Բոբ Հոսքինս, Ուիլ Յանգ, Քելի Ռայլի, Թելմա Բարլոու. Քրիսթոֆեր Գեսթ:

Նոր այրիացած ունեւոր Լորա Հենդերսոնը անելիք չունի պատերազմական Լոնդոնում: Հանուն քմահաճույքի նա գնում է "Ուինդմիլ" լքված թատրոնը Ուեսթ Էնդում եւ հանձնում իմպրեսարիո Վիվիան Վան Դամի տնօրինությանը, չնայած այս երկուսը լեզու չեն գտնում: Թեեւ անվերջանալի ռեւյուի գաղափարը հաջողությամբ է պսակվում, մյուս թատրոնները նմանակում են, եւ գործը ձախողվելու վրա է: Լորան առաջարկում է շոուի մեջ մերկ աղջիկներ մտցնել, բայց Վան Դամը հիշեցնում է« որ Բրիտանիայում ներկայացումներն արտոնող լորդ Չեմբերլենը դրա մասին իր կարծիքը կունենա: Բարեբախտաբար, տիկին Հենդերսոնը նրա բարեկամուհին է:


Սթիվն Ֆրիրս

Ծնվել է 1941, Լիչեսթեր, Մեծ Բրիտանիա:
Նախքան արվեստի ասպարեզ մտնելը իրավաբանություն է ուսանել Քեմբրիջի համալսարանում: Լոնդոնի արքայական թատրոնում եղել է ռեժիսոր Լինդսի Անդերսոնի եւ դերասան Ալբերտ Ֆինիի օգնականը: Կինոյում կարիերան սկսել է որպես ռեժիսոր Կարել Ռայսի ասիստենտ` 1966 -1972 թթ. աշխատելով նրա հետ: 1968-ին կայացել է Ֆրիրսի ռեժիսորական դեբյուտը: Մի քանի հեռուստաֆիլմից հետո նրա վերելքն ապահովել է "Իմ հոյակապ լվացքատունը" (Հանիֆի Քուրեշիի սցենարով): Ֆրիրսը եւ Քուրեշին կրկին համագործակցեցին լոնդոնցի զույգի անկայուն հարաբերությունների մասին պատմող "Սեմին եւ Ռոզին անկողին են մտնում" ֆիլմում: Ֆրիրսի հաջորդ երեք ֆիլմերն ամենահաջողն էին նրա կարիերայում: Առաջինը` "Ականջներդ սրիր"-ը, կենսագրական դրամա է անգլիացի հակասական  դրամատուրգ Ջո Օրթոնի մասին. Մեկ տարի անց "Վտանգավոր կապերը", ըստ Շոդերլո դը Լակլոյի վեպի` Ջոն Մալկովիչի եւ Գլեն Քլոուզի մասնակցությամբ, լավագույն ռեժիսորական աշխատանքի համար ներկայացվեց Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին եւ մի շարք միջազգային մրցանակների արժանացավ: Ֆրիրսին ավելի մեծ միջազգային ճանաչում բերեց "Խաբեբաները", որը լավագույն ռեժիսորական աշխատանքի համար առաջադրվեց "Օսկարի": 2002-ին ասպարեզ հանեց իր լավագույն ֆիլմերից մեկը` "Կեղտոտ հմայքները" դրամատիկ թրիլերը` Լոնդոնում աշխատող եւ գոյատեւող ապօրինի գաղթականների մասին: 2003-ին եւս մեկ անգամ ֆիլմ  նկարահանեց Բրիտանական հեռուստատեսության համար. "Գործը" քաղաքական դրամա է, որը պատմում է, թե ինչպես Թոնի Բլերն անցավ Լիբերալ կուսակցության գլուխ:

Ֆիլմոգրաֆիա
Այրում (1968), Խուզարկուն (1971), Անիծված երեխաներ (1979), Հարվածը (1984), Իմ հոյակապ լվացքատունը (1985), Ականջներդ սրիր (1987), Սեմին եւ Ռոզին անկողին են մտնում (1987), Վտանգավոր կապեր (1988), Խաբեբաները (1990), Մերի Ռայլի (1996), Կրպակը (1996), Հայ¬Լո երկիրը (1998), Անհուն հավատարմություն (2000), Լիամ (2000), Կեղտոտ հմայքներ (2002), Տիկին Հենդերսոնը ներկայացնում է (2005):



 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.