|
| |
 Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ
ԵՐԵՔ ԺԱՄԱՆԱԿ
10.07 - 12.00 Մոսկվա, կապույտ սրահճ
11.07 - 18.00 Մոսկվա, կապույտ սրահճ
2005, Թայվան/Ֆրանսիա, 135 րոպե
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ Խաղարկային ֆիլմեր
Սց.` Տիեն-ուեն Չու, Սյաո-սիեն Հոու, ռեժ.` Սյաո-սիեն Հոու, օպեր.` Պին Բին Լի, նկ.` Ուեն-Ին Հուան, հնչ.` Դու-Չե Տու, մոնտ.` Չին-Սոն Լիաո, պրոդ.` Հուա-ֆու Չան, Ուեն-Ինգ Հուան, Չին-Սոն Լիաո: Դերերում. Չեն Չան, Մեյ Դի, Սու-ջեն Լիաո, Ֆան Մեյ, Քի Շու:
Երեք տարբեր պատմություններ` երեք տարբեր ձեւով, այնպես որ`հանդիսատեսին հրամցվում է բազմակողմանիության անօրինակ դրսեւորում: Երեք պատմություններն էլ վերաբերում են զանազան ժամանակաշրջանների, եւ ամեն մեկը սիրո ողբերգական պատում է: Առաջին մասը` "Սիրո ժամանակը", որի գործողությունը կատարվում է 1960-ականներին` ռեժիսորի երիտասարդության տարիներին, բովանդակալից մելոդրամ է: Վերջին մասը` "Երիտասարդության ժամանակը", որ ծավալվում է մերօրյա Թայպեյում, քաղաքը ներկայացնում է որպես թեժ կետ` Լիմ Գիոնգի հանգստավետ երաժշտության ուղեկցությամբ: Միջին մասը` "Ազատության ժամանակը", խորանում է անցյալի գիրկը եւ այս երեքի բարձրակետն է: Դեպքերը տեղի են ունենում 20-ականների սկզբին, Ճապոնիայի կողմից Թայվանի օկուպացիայի շրջանում: Այս նովելը ժամանակի համր կինոյի ոճն ունի:
|
Սյաո-սիեն Հոու
Ծնվել է 1947, Մեյսիան, Գուանդուն, Չինաստան: 1948-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Թայվան: 1969-72 թթ. սովորել է Թայվանի արվեստի ազգային ակադեմիայի կինոբաժնում: Կինոուղին սկսել է որպես սցենարիստ եւ ռեժիսորի ասիստենտ: Հոուի ֆիլմերը հաճախ են առնչվում 50-60-ականների գյուղական Թայվանում անցած նրա պատանեկան տարիների փորձառությանը: 50-ականներին մայրցամաքից փախած ընտանիքները ցավագին պայքար էին մղում ապրելու համար, մինչդեռ 60-ականներին սկսվեցին ժամանակակից Թայվանի ամենանշանակալից սոցիալական փոփոխությունները: Այդ շրջանի տնտեսական վերելքը սկիզբ դրեց արեւմտյան ոգով արդյունաբերականացմանը: Հոուի պատմությունները բանաստեղծական, մեղմիկ ոճով նրա մեծ համակրանքն ու մարդասիրություն են արտացոլում: 1980-89 թթ. նրա նկարահանած տասը ֆիլմից յոթը լավագույն ֆիլմի կամ ռեժիսորական աշխատանքի մրցանակ է ստացել Վենետիկի, Բեռլինի եւ Նանտի Երեք մայրցամաքների փառատոնի նման հեղինակավոր կինոփառատոներում: Ըստ 1988-ին քննադատների շրջանում անցկացված համաշխարհային հարցման` Հոուն "կինոյի ապագան կանխորոշող երեք ռեժիսորներից մեկն" է, իսկ Ֆիլմադարանների միջազգային ընկերությունը նրան ճանաչել է որպես 90-ականների ամենակարեւոր ռեժիսորը: Ֆիլմոգրաֆիա Ֆենկուեյցի տղաները (1983), Մի ամառ պապի մոտ (1984), Ապրելու ժամանակը, մեռնելու ժամանակը (1985), Քամու բերանն ընկած փոշի (1986), Նեղոսի դուստրը (1987), Տխրության քաղաքը (1989), Տիկնիկագործը (1993), Լավ տղամարդիկ, լավ կանայք (1995), Մնաս բարով, Հարավ, մնաս բարով (1996), Շանհայի ծաղիկները (1998), Մամբոյի հազարամյակը (2001), "Լյումիեր" սրճարանը (2004), Երեք ժամանակ (2005):
|
|
|
SPONSORS AND PARTNERS |
|
|
 |
 Nearest Screening
ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ
ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ
Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա: Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:
Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:
Մրցանակներ "Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965: |
 Nearest Screening
ԱՐԿԱՆԱ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ Վավերագրական ֆիլմեր
Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:
Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում: |
|
|