|
| |
 Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ
ԴԱՅԱԿԸ
14.07 - 15.00 Ազգային Պատկերասրահ
1999, Իտալիա, 106րոպե
ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ
Սց.` Մարկո Բելլոկկիո, Դանիելա Չեզելլի, ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր.` Ջուզեպպե Լանչի, կոմպոզ.` Կառլո Կրիվելլի, նկ.` Մարկո Դենտիչի, հնչ,` Մաուրիցիո Արջենտիերի, մոնտ.` Ֆրանչեսկա Կալվետտի, պրոդ.` Պիեռ Ջորջո Բելլոկկիո: Դերերում. Ֆաբրիցիո Բենտիվոլյո, Վալերիա Բրունի Տեդեսկի, Մայա Սանսա, Ժակլին Լյուստիգ, Պիեռ Ջորջո Բելլոկկիո, Ջիզելլա Բուրինատո, Էլդա Ալվիջինի, Էլեոնորա Դանկո, Ֆաբիո Կամիլլի, Միկելե Պլաչիդո:
Հռոմ, 20-րդ դարի սկիզբ: Հարուստ հոգեբույժը, որ կանանց հոգեբուժարանի տնօրեն է եւ աշխատանքի մեջ երեւակայության պակաս է զգում, պետք է ստնտու դայակ գտնի իր նորածին երեխայի համար, մինչ կինը խուճապահար է ծննադաբերությունից հետո: Նա մի գեղջկուհու է բերում Հռոմ` ստիպելով, որ թողնի հարազատ երեխային: Ծննդկանին համակած վախին ու աճող սրտնեղությանը հակառակ` դայակն իսկույն կապվում է զույգի նորածին որդու հետ. Անետի համար խնդիր չկա: Ձախերի ցույցերի ֆոնին Անետը, որի սիրեցյալը բանտարկված է իշխանության տապալման փորձին մասնակցելու համար, բժշկին խնդրում է իրեն կարդալ ու գրել սովորեցնել: Անետի խառնվածքն ու հետաքրքրասիրությունը, բժշկի թույլ գաղափարները, նրա ու կնոջ խնդիրները եւ երկու մանուկները այս պատմությունը հասցնում են բարձրակետին:
Մրցանակներ "Դոնատելլոյի Դավիթ"` լավագույն զգեստների համար, 2000:
|
Մարկո Բելլոկկիո
Ծնվել է 09.11.1939, Պիաչենցա, Էմիլիա - Ռոմանիա, Իտալիա: Իրավաբանի եւ դպրոցական ուսուցչուհու որդի է, կաթոլիկական խիստ դաստիարակություն է ստացել բուրժուական հարկի տակ: Մի կարճ շրջան դերասանական արվեստ պարապելով` ընդհատել է փիլիսոփայության ուսումնառությունը Միլանի Սուրբ Սրտի համալսարանում` Հռոմի Փորձարարական կենտրոնի կինոդպրոցում ռեժիսուրա ուսանելու համար: Այնուհետև շարունակել է ուսուցանումը Լոնդոնի Արվեստների դպրոցում, այն ավարտելով Անտոնիոնիին և Բրեսոնին նվիրված թեզի պաշտպանությամբ: Մի շարք կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմեր է ստեղծել նախքան իր բարեհաջող դեբյուտը "Բռունցքերը գրպանում" ֆիլմով 1965-ին` որին գլխավոր մրցանակ շնորհվեց Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում: Հասարակության եւ նրա ախտերի մանրապատկերի` ներընտանեկան արյունապիղծ կապերի նողկալի պատմությամբ խորհրդանշվող սոցիալական անկման վառ քննադատությունը վերստին առկա է Բելլոկկիոյի երկրորդ խաղարկային ֆիլմում` "Չինաստանը մոտ է" կինոնկարում, որը 1967-ին Վենետիկի միջազգային փառատոնում արժանացավ թե Ժյուրիի հատուկ մրցանակին, թե FIPRESCI-ի պարգեւին: Ինչեւէ, հաջորդ տարի Բելլոկկիոն անդամագրվեց ձախ ծայրահեղական Կոմկուսին եւ հրաժարվեց խաղարկային ֆիլմերից` հանուն քաղաքական մարտաշունչ կինոյի: Նա ներքաշվեց քարոզչական կարճամետրաժների արտադրության մեջ եւ կարծես թե կորած էր մեծ կինոյի համար: Բայց 1971-ին` "Հանուն հոր" ֆիլմով, Բելլոկկիոն վերադարձավ խաղարկային կինո եւ իր սիրելի հակաիշխանական ալեգորիկ թեմաներին: Նրա վարպետության արգասիքն էր 1980-ին Կաննի միջազգային կինոփառատոնում "Ցատկ դեպի դատարկություն" ֆիլմի երկու գլխավոր դերակատարներին` Միշել Պիկոլիին եւ Անուկ Էմեին շնորհված տղամարդու եւ կնոջ լավագույն դերակատարումների մրցանակները:
Ֆիլմոգրաֆիա Մարդ դարձած գիհին (1962), Մեղք եւ պատիժ (1965), Բռունցքները գրպանում (1965), Չինաստանը մոտ է (1967), Հանուն հոր (1972), Հրեշին առաջին էջում դիր (1972), Թոկից փախածները (1975), Հաղթական քայլերգ (197), Ճայը (1977), Կինոմեքենա (հ/ֆ, 1979), Արձակուրդ Վալ Տրիբբիայում (1980), Ցատկ դեպի դատարկություն (1980), Աչքեր, բերան (1982), Հենրիխ IV (1984), Մարմին առած սատանան (1986), Վհուկների գիշերաժողովը (1988), Դատապարտում (1991), Թիթեռի երազը (1994), Խորտակված անուրջներ (1995), Համբուրգի իշխանը (1997), Սրբազան պատմություն (1998), Դայակը (1999), Հնարավոր է մի ուրիշ աշխարհ (2001), Մնաս բարով, անցյալ (հ/ֆ, 2002), Հավատքի ժամը (Մորս ժպիտը) (2002), Բարի օր, գիշեր (2003), Հարսանիքների արարողապետը (2006):
|
|
|
SPONSORS AND PARTNERS |
|
|
 |
 Nearest Screening
ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ
ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ
Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա: Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:
Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:
Մրցանակներ "Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965: |
 Nearest Screening
ԱՐԿԱՆԱ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ Վավերագրական ֆիլմեր
Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:
Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում: |
|
|