General Sponsor    




Փնտրել
 

 
Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ

ԳՐԲԱՎԻՑԱ

10.07 - 10.00 Մոսկվա, կապույտ սրահճ
12.07 - 18.00 Մոսկվա, կապույտ սրահճ
2005, Ավստրիա/Բոսնիա-Հերցեգովինա/ Գերմանիա/Խորվաթիա, 88 րոպե

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Խաղարկային ֆիլմեր


Սց./ռեժ.` Յասմիլա Զբանիչ, օպեր.` Քրիստին Ա. Մայեր, կոմպոզ.` Էնես Զլատար, հնչ.` Նենադ Վուկադինովիչ, մոնտ.` Նիկի Մոսբյոք, պրոդ.` Բարբարա Ալբերտ, Դամիր Իբրահիմովիչ, Բրունո Վագներ:
Դերերում. Միրյանա Կարանովիչ, Լունա Միյովիչ, Դեյան Ացիմովիչ, Յասնա Բերի, Էրմին Բրավո:

Ֆիլմը քննության է առնում բոսնիացի կնոջ եւ նրա դստեր վրա Բալկանյան պատերազմի թողած ցավալի հետեւանքները; Էսման իր 12-ամյա աղջկա` Սառայի հետ ապրում է Բոսնիայի մայրաքաղաք Սարայեւոյի Գրբավիցա թաղամասում: Երբ Սառան ցանկություն է հայտնում մասնակցելու դպրոցական էքսկուրսիային, Էսման փորձում է ինչ-որ կերպ վճարել ամբողջ անհրաժեշտ գումարը, թեեւ Սառայի հայրը, ըստ վկայականի, պատերազմի հերոս է, եւ աղջկան զեղչ է հասնում…

Մրցանակներ
"Ոսկե արջ", Խաղաղության կինոմրցանակ, Էկումենիկ ժյուրիի մրցանակ (Բեռլինի միջազգային կինոփառատոն, 2006):


Յասմիլա Զբանիչ

Ծնվել է 1974, Սարաեւո:
Հաճախել է Սարաեւոյի կատարողական արվեստների ակադեմիան: 1995-ին տիկնիկավար է աշխատել "Բրեդ էնդ Փափեթ" ամերիկյան թատրոնում: 1997-ին արվեստագետների ընկերակցություն է հիմնել, ապա` "Դեբլոկադա" անունով կինոընկերություն, որի հովանու տակ նկարահանել է տասը կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաեւ արվեստի տեսաֆիլմեր, որոնք մեծ հավանության են արժանացել միջազգային փառատոներում: "Գրբավիցան" նրա ` որպես խաղարկային կինոյի ռեժիսորի դեբյուտն է:

Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Պատրաստված է Սարաեւոյում (1998), Պատկերներ անկյունից (2003), Ծննդյան օր (2005), Գրբավիցա (2006):



 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.