General Sponsor    




Փնտրել
 

 
Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ

ԱԼԻԲԵՅԼԻ

11.07 - 18.00 Մոսկվա, փոքր սրահ
12.07 - 18.00 Նաիրի, փոքր սրահ
2006, Ադրբեջան, 25 րոպե

ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ռեժիսորներ առանց սահմանների

Սց.` Էլվան Մամեդով, ռեժ.` Այազ Սալաեւ, օպեր.` Էլման Նաբիեւ, պրոդ.` Իլհամ Սաֆարով:

Ֆիլմը ներառում է երկու վավերագրական պատում հարեւան գյուղերի` հայկական Այգեպարի եւ ադրբեջանական Ալիբեյլիի մասին: Գյուղերի բնակիչները մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը բնականոն հարաբերություններ են պահպանում`  անձնական, ընտանեկան եւ տնտեսական կապեր ունենալով: Պատերազմը անսպասելիորեն եւ ողբերգական ձեւով ընդհատում է այդ կապերը: Նախկին ընկերներն ու ծանոթները թշնամանում են` հաճախ անտեղյակ, որ իրենց փամփուշտներն ու ռումբերը ցավ են պատճառում սահմանի մյուս կողմում գտնվող հարեւաններին: Տասներկուամյա զինադադարի ընթացքում երկու գյուղերի բնակիչներն էլ դադարում են մտածել բարեկամության ու թշնամանքի, պատերազմի ու խաղաղության եւ հաշտ համագոյակցության հնարավորության մասին:


Այազ Սալաեւ

Ծնվել է 1960, Բաքու, Ադրբեջան:
1982-ին ավարտել է ՎԳԻԿ-ի կինոգիտության բաժինը: 1986-1988-ին սովորել է ՎԳԻԿ-ի ասպիրանտուրայում: 1983-ից աշխատել է հեռուստատեսությունում` որպես հեղինակ եւ խմբագիր, դասախոսել է, կինոյի ասպառեզում ուսումնասիրություններ է արել Գիտությունների Ակադեմիայում: Աշխատել է որպես ավագ համակարգող Ադրբեջանի կինոյի պետական արխիվում: Ադրբեջանի Ինտերնյուսի կինոռեժիսորն է:

Ֆիլմոգրաֆիա
Աթա (վավերագր.,1988), Յարասա (խաղ.,1995):



 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.