|
| |
 Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ
ՔՆԱԾ ԵՐԵԽԱՆ
12.07 - 10.00 Մոսկվա, կապույտ սրահճ
14.07 - 21.00 Մոսկվա, կարմիր սրահ
2004, Բելգիա/Մարոկկո, 95 րոպե
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ Խաղարկային ֆիլմեր
Սց./ռեժ.` Յասմին Քասարի, օպեր.` Յորգոս Արվանիտիս, կոմպոզ.` Արման Ամար, գուսան Աշոտ, հնչ.` Մադոն Շարպայ, Անրի Մորել, մոնտ.` Սյուզանա Ռոսբերգ, պրոդ.` Ժան-Ժակ Անդրիեն: Դերերում. Մունիա Օսֆուր, Ռաշիդա Բրաքնի, Ներմինե Էլհագար, Ֆաթնա Աբդեսամի, Խամսա Աբդեսամի:
Հարավային Մարոկկոյի մի մեկուսի գյուղում նշվում է Զեյնաբի հարսանիքն է: Հաջորդ օրը գյուղի բոլոր տղամարդիկ հեռանում են` Եվրոպայում ավելի լավ ապագա գտնելու հույսով: Երբ երիտասարդ կինը հայտնաբերում է, որ հղի է, որոշում է "քնեցնել" երեխային (Մաղրիբի գյուղական շրջաններում մինչ օրս տարածված սովորույթ, որի համաձայն` սաղմը կարող է տարիներով մոր արգանդում մնալ), որպեսզի նրան լույս աշխարհ բերի միայն ամուսնու վերադարձից հետո: Բայց ժամանակն անցնում է, իսկ ամուսինը չի վերադառնում: Քասարին պատկերում է կանանց անելանելի վիճակը, նրանց ակնկալիքներն ու հույսերը:
Մրցանակներ Արվեստի եւ գրականության միջազգային համադաշնության մրցանակ` լավագույն եվրոպական ֆիլմի համար (Վենետիկի միջազգային կինոփառատոն, 2004), Հանդիսատեսի մրցանակ (Նամուրի 19-րդ միջազգային կինոփառատոն, Բելգիա, 2004), Ժյուրիի հատուկ հիշատակություն (Միջերկրածովյան կինոյի 8-րդ փառատոն, Բրյուսել), Հանդիսատեսի եւ տղամարդու լավագույն դերակատարման մրցանակ (17-րդ Անժերի եվրոպական կինոյի մեկշաբաթյա փառատոն, Ֆրանսիա), Ժյուրիի հատուկ մրցանակ (Ֆրայբուրգի միջազգային կինոփառատոն, Շվեյցարիա, 2005), "Արծաթե Աստոր" (Մար դել Պլատայի միջազգային կինոփառատոն, Արգենտինա), "Վեզուվ" մրցանակ (Նեապոլի 7-րդ միջազգային կինոփառատոն, Իտալիա), Լավագույն խաղարկային ֆիլմի մրցանակ (Բարսելոնի 13-րդ միջազգային կինոփառատոն, Իսպանիա), Փարաջանովի մրցանակ (Թբիլիսիի միջազգային կինոփառատոն), Առաջին մրցանակ (Կանանց 12-րդ միջազգային կինոփառատոն, Թուրին, Իտալիա), Առաջին մրցանակ (8-րդ ազգային կինոփառատոն, Տանժեր, Մարոկկո):
|
Յասմին Քասարի
Ծնվել է1972, Մարոկկո: Կինոկրթություն է ստացել Բրյուսելում: "Քնած երեխան" նրա առաջին լիամետրաժ աշխատանքն է:
Ֆիլմոգրաֆիա Թափառական շներ (1995, կ/մ), Երբ տղամարդիկ արտասվում են (2001, վավեր.):
|
|
|
SPONSORS AND PARTNERS |
|
|
 |
 Nearest Screening
ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ
ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ
Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա: Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:
Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:
Մրցանակներ "Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965: |
 Nearest Screening
ԱՐԿԱՆԱ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ Վավերագրական ֆիլմեր
Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:
Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում: |
|
|