General Sponsor    




Փնտրել
 

 
Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

11.07 - 14.00 Նաիրի, մեծ սրահ
13.07 - 12.00 Մոսկվա, կապույտ սրահճ
14.07 - 15.30 Մոսկվա, կապույտ սրահճ
2006, Ֆրանսիա, 125 րոպե

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Խաղարկային ֆիլմեր

Սց.` Արիան Ասկարիդ, Մարի Դեպլեշեն, Ռոբեր Գեդիգյան, ռեժ./պրոդ.` Ռոբեր Գեդիգյան, օպեր.` Պիեռ Միյոն, կոմպոզ.` Արտո Թունջբոյաջյան, հնչ.` Լորան Լաֆրան, մոնտ.` Բեռնար Սասիա:
Դերերում. Արիան Ասկարիդ, Ժերար Մեյլան, Շողիկ Գրիգորյան, Ռոման Ավինյան, Սիմոն Աբգարյան, Սերժ Ավետիքյան, Քրիստինա Հովակիմյան, Մադլեն Գեդիգյան, Ժան - Պիեռ Դարուսեն:

Բարսամը` Աննայի հայրը, լուրջ հիվանդ է: Մեռնելուց առաջ նա ուզում է դստերը մի ժառանգություն թողնել` կասկածել սովորեցնել: Հայաստան փախչելով` նա շատ հետքեր է թողել, որպեսզի Աննան գտնի իրեն: Այս պարտադրված ուղեւորությունը անծանոթ երկիր Աննայի համար դառնում է այն, ինչ հայրն էր ակնկալում. ճանաչողական ճամփորդություն, զգայական դաստիարակություն, նոր հասունացում: Կովկասյան սարերում կորած մի փոքրիկ գյուղում նա, վերջապես, գտնում է հորը` ծաղկած ծիրանու տակ նստած: Աննան սկսում է կասկածել իր ինքնությանը, սիրուն, պարտավորություններին…


Ռոբեր Գեդիգյան (Կետիկյան)

Ծնվել է 1953, Մարսել:
Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հայ հոր եւ գերմանուհի մոր զավակ: Ուսանել է Փարիզի համալսարանի սոցիալական գիտությունների բաժնում: 1980-ից կինոյի ասպարեզում է: Ապրում է Մարսելում, որը նրա ֆիլմերի մշտական միջավայրն է: Մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների: Նրա "Մարիուսն ու Ժանեթը" արժանացել է Կաննի "Հատուկ հայացք" ծրագրի մրցանակին, "Դելյուկ", "Լյումիեր" մրցանակներին, ինչպես նաեւ Ժնեւի, Ֆիգեյրա դա Ֆոսի (Պորտուգալիա), Հայֆայի (Իսրայել) միջազգային փառատոների Մեծ մրցանակին, "Սեզար" բերել գլխավոր դերակատարուհի Արիան Ակարիդին: "Մարի-Ժոն եւ նրա երկու սերը" ընդգրկվել է Կաննի, "Մարսյան դաշտի անցորդը"` Բեռլինի փառատոների մրցութային ծրագրում, իսկ վերջին ֆիլմի գլխավոր դերակատար Միշել Բուքեն "Սեզար" մրցանակի է արժանացել:

Ֆիլմոգրաֆիա
Վերջին ամառը (1980, համառեժ.` Ֆրանկ Լը Վիտա), Կարմիր կեսօր (1983), Ki lo sa? (1985), Աստված նողկում է անտարբերներից (1989), Փողը երջանկություն է բերում (1993, հ/ֆ), Հանուն կյանքի, հանուն մահվան (1995), Մարիուսն ու Ժանեթը (1996), Սրտի տեղում (1998), Գրոհ (2000), Քաղաքը հանգիստ  է (2000), Մարի-Ժոն եւ նրա երկու սերը (2002), Իմ հայրն ինժեներ է (2004), Մարսյան դաշտի անցորդը (2005), Ուղեւորություն դեպի Հայաստան (2006):



 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.