General Sponsor    




Փնտրել
 

 
Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ

ՆԱՄՈՒՍ

10.07 - 22.00 Մոսկվա, կապույտ սրահ
5.07 - 13.00 Մոսկվա, կարմիր սրահ
1925թ., Հայաստան, 62րոպե

Սց.հեղ./բեմ.ռեժ. Հ.Բեկնազարյան, բեմ.օպեր. Ս.Զաբոզլաեւ, բեմ.նկ. Վ.Սիդամոն-Էրիստով, Մ.Սուրգունով, գլխ.ադմ. Մ.Գարագաշ:
Դերերում` Հ.Աբելյան, Հասմիկ, Օ.Մայսուրյան, Հր.Ներսիսյան, Ա.Ավետիսյան, Ն.Մանուչարյան, Ս.Մկրտչյան, Մ.Շահուբաթյան-Տաթիեւա, Հ.Խաչանյան, Լ.Ալեքսանյան, Գ.Մելիքյան, Ա.Մարտիրոսյան, Մ.Գարագաշ:

Մի պատմություն է երիտասարդ զույգի` Սեյրանի ու Սուսանի սիրո մասին, որը նահապետական նախապաշարումների պատճառով ողբերգական վախճան է ունենում:
Հայկական կինոյի առաջին խաղարկային ֆիլմն է:


Համո Բենազառյան

Համո Բեկնազարյան (1892-1965)

Եղել է պրոֆեսիոնալ մարզիկ։1918-ին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ 1914-ից նկարահանվել է ռուսական ֆիլմերում, եղել ռուսական համր կինոյի աստղերից։1921-ին գլխավորել է Վրաստանի Ժողկոխորհի կինոյի բաժինը, հետագայում դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր։ Հաստատվելով Հայաստանում՝ դարձել է հայ կինոյի հիմնադիրը։Ֆիլմեր է նկարահանել նաև Ադրբեջանում, Ռուսաստանի "Վոստոկֆիլմ" ստուդիայում և Միջին Ասիայում։



 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.