General Sponsor    




Փնտրել
 

 
Ծրագրեր / Ֆիլմեր Ա-Ֆ

ՀԱՑԸ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ

12.07 - 10.00 Նաիրի, փոքր սրահ
12.07 - 22.00 Նաիրի, փոքր սրահ
2005, Ավստրիա, 92 րոպե

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր.` Նիկոլաուս Գեյրհալթեր, հնչ.` Շտեֆան Հոլցեր, Անդրեաս Համցա, Հյալթի Բագեր-Յոնաթանսոն, մոնտ.` Վոլֆգանգ Վիդերհոֆեր, պրոդ.` Նիկոլաուս Գեյրհալթեր, Մարկուս Գլազեր, Միխայել Քիցբերգեր, Վոլֆգանգ Վիդերհոֆեր:

Երբեւէ տեսե±լ եք այնպիսի մեքենա, որը 15 վայրկյանում ծառից թափ է տալիս ձիթապտղի ամբողջ բերքը: Ֆիլմը հանդիսատեսին տանում է Եվրոպայի այն վայրերը, որտեղ սնունդ է արտադրվում: Մենք ականատես ենք   տարբեր սննդամթերքների արտադրության` ձիթապտղից մինչեւ բիֆշտեքս, լոլիկից մինչեւ աղ: Մարդիկ, կենդանիներն ու բերքը կարծես միայն օժանդակ դեր են կատարում սննդի արտադրության մեջ: Ֆիլմն արծարծում է մարդու, կենդանիների եւ շրջակա միջավայրի վրա այդ ամենի թողած հետեւանքների հարցը եւ ժամանակակից արտադրամիջոցների նպատակահարմարությունը: Առանց մեկնաբանության կամ բացատրության`  մատուցվում են սյուրռեալիստական տեսարաններ, եւ այն տարածությունը, որ կա սպառողի ու մթերքի միջեւ, դառնում է գրեթե շոշափելի:


Նիկոլաուս Գեյրհալթեր

Ֆիլմոգրաֆիա
Ափ քշվածները (1994), Դեյթոնի հաջորդ տարին (1997), Պրիպյատ (1999), Այլուր (2001), Տեմելին. գյուղ Հարավային Բոհեմիայում (2002), Սենադը եւ Էդիսը (2003):



 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.