General Sponsor    




Փնտրել
 

 
Մամուլ / Նորություններ

2007-02-20  
ՙՈսկե Ծիրան՚ Երևանյան միջազգային կինոփառատոնը Ռոտերդամի 36-րդ միջազգային կինոփառատոնում եւ Բեռլինի 57-րդ միջազգային կինոփառատոնում

1. ՙՈսկե Ծիրան՚-ի քույր-փառատոներ`  Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը եւ Պուսանի միջազգային կինոփառատոնը Համաձայն նախնական պայմանավորվածության Ռոտերդամի 36-րդ փառատոնի շրջանակներում ս.թ. հուվարի 30-ին Ռոտերդամում ստորագրվեց Ռոտերդամի (Հոլանդիա), Պուսանի (Հարավային Կորեա) և ՙՈսկե Ծիրան՚ միջազգային կինոփառատոների միջև համագործակցություն հաստատելու Հայտարարագիր, ըստ որի նշված երեք փառատոները կդառնան քույր փառատոներ և կաջակցեն միմյանց մի շարք հարցերում: մանրամասն>>


2006-11-15  
Կինոփառատոների կոնֆեդերացիա

Հոկտեմբերի 26-ից 30-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեյում կայացած Դիդոր կինոփառատոնի ընթացքում վեց երկրների` Աֆղանստանի, Հայաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչներ Սիդիք Բարմակը, Հարություն Խաչատրյանը, Մոհսեն Մախմալբաֆը, Գուլնարա Աբիկեեվան, Գուլբարա Տալամուշեւան եւ Սաֆար Խակդոդովը ստորագրեցին Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի կինոփառատոների կոնֆեդերացիա ստեղծելու մասին հռչակագիրը: մանրամասն>>


2006-11-10  
Հայկական ֆիլմերը Թուրքիայում

Հոկտեմբերի 6-ից 12-ը Անատոլիայի մշակութային ասոցիացիայի հրավերով Թուրքիայում էր գտնվում ՙՈսկե Ծիրան՚ կինոփառատոնի ծրագրավորող Արծվի Բախչինյանը: մանրամասն>>


Էջ: 1 2 3 4 5 6 

Արխիվ

Խնդրում ենք օգտագործել Ունիկոդ ստեղնաշար
Փնտրել ըստ բառի
 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.