General Sponsor    




Փնտրել
 

 
Մամուլ / Նորություններ

2006-05-31  
"Ոսկե Ծիրան" Երևանյան միջազգային 3-րդ կինոփառատոնի ծրագրերը

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս "Ոսկե Ծիրան" կինոփառատոնն ունի մրցութային եւ արտամրցութային ծրագրեր: Մրցույթին մասնակցող ֆիլմերը կմրցեն երեք ծրագրերում` մանրամասն>>


2006-05-19  
"Ոսկե Ծիրան – 2006" միջազգային կինոփառատոնի երեք ժյուրիները կգլխավորեն Մորից դե Հադելնը, Գոդֆրի Ռեջջոն եւ Արսինե Խանջյանը

Կազմավորվել են "Ոսկե Ծիրան – 2006" - ի խաղարկային, վավերագրական եւ "Հայկական համայնապատկեր" մրցույթների ժյուրիները:Խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է Մորից դե Հադելնը, 1980-2001 թթ. Բեռլինի կինոփառատոնի տնօրեն, 1969-1979 թթ.Նիոնի կինոփառատոնի հիմնադիր ու տնօրեն, Լոկարնոյի եւ Վենետիկի փառատոների երկարամյա ղեկավար: մանրամասն>>


Էջ: 1 2 3 4 5 6 

Արխիվ

Խնդրում ենք օգտագործել Ունիկոդ ստեղնաշար
Փնտրել ըստ բառի
 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.