General Sponsor    




Փնտրել
 

 
Մամուլ / Նորություններ

2007-02-20  
ՙՈսկե Ծիրան՚ Երևանյան միջազգային կինոփառատոնը Ռոտերդամի 36-րդ միջազգային կինոփառատոնում եւ Բեռլինի 57-րդ միջազգային կինոփառատոնում

1. ՙՈսկե Ծիրան՚-ի քույր-փառատոներ`  Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը եւ Պուսանի միջազգային կինոփառատոնը
Համաձայն նախնական պայմանավորվածության Ռոտերդամի 36-րդ փառատոնի շրջանակներում ս.թ. հուվարի 30-ին Ռոտերդամում ստորագրվեց Ռոտերդամի (Հոլանդիա), Պուսանի (Հարավային Կորեա) և ՙՈսկե Ծիրան՚ միջազգային կինոփառատոների միջև համագործակցություն հաստատելու Հայտարարագիր, ըստ որի նշված երեք փառատոները կդառնան քույր փառատոներ և կաջակցեն միմյանց մի շարք հարցերում:
Հայտարարագիրը ստորագրեցին Ռոտերդամի փառատոնի տնօրեն Սանդրա դեն Համերը Պուսանի փառատոնի տնօրեն Կիմ Դոնգ-Հոն եւ ՙՈսկե Ծիրան՚ կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Հայտարարագրի ստորագրմանը ներկա էին ՙՈսկե Ծիրան՚ կինոփառատոնի պատվավոր նախագահ, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Բենելյուքսի երկրներում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, ՙՈսկե Ծիրան՚-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, փառատոնի հյուրեր, մի շարք երկրների դիվանագետներ եւ Հոլանդիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Հայտարարագրի պաշտոնական ստորագրմանը հաջորդեց ՙՈսկե Ծիրան՚-ում մասնակցած հայկական ֆիլմերի ցուցադրումը, որից հոտո տեղի ունեցավ դեսպանության պաշտոնական ընդունելությունը եւ համերգ հայ կատարողների մասնակցությամբ:

2. ՙՀայկական թեման՚ Բեռլինի 57-րդ միջազգային կինոփառատոնում
2007 թ. փետրվարի 8-ից 18-ը տեղի ունեցած Բեռլինի 57-րդ միջազգային կինոփառատոնում ՙհայկական թեման՚ ներկայացված էր երկու ֆիլմերով` կանադահայ ռեժիսոր Կարինե Թորոսյանի ՙԺամանակ, քար, հպում՚ եւ Տավիանի եղբայրների ՙԱրտույտների ագարակը՚: Առաջին ֆիլմը ստեղծվել է ՙՈսկե Ծիրան՚-ի շնորհիվ, առաջին անգամ ներկայացվել է ՙՈսկե Ծիրան՚-ում եւ հենց իր, Կարինե Թորոսյանի ՙՌադիո Այնց՚ կայանի ուղիղ եթերում հնչեցված խոսքերով,  ֆիլմը կարելի է համարել ՙՈսկե Ծիրան՚-ի զավակը:
Ֆիլմը Բեռլինի փառատոնի ՖՈՐՈՒՄ մրցութային ծրագրի մեջ էր ընդգրկված: Ֆիլմի պրեմիերան կայացավ փետրվարի 9-ին: Ֆիլմը ներկայացնում էին ռեժիսոր Կարինե Թորոսյանը եւ ֆիլմում նկարահանված հանրահայտ դերասանուհի Արսինե Խանջյանը: Բազմազգ հանդիսատեսի կողմից ֆիլմն ընդունվեց մեծ հետաքրքրությամբ: Ցուցադրումից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան եւ մտքերի աշխույժ փոխանակում, ինչպես նաև դրան հաջորդած բազմաթիվ հարցազրույցներ ուղիղ եթերթւմ:
Տավիանի եղբայրների երկար սպասված ՙԱրտույտների ագարակը՚ ֆիլմի պրեմիերան կայացավ փետրվարի 14-ին: Հետաքրքրությունը ֆիլմի նկատմամաբ չափազանց մեծ էր, հատկապես եթե նկատի ունենանք Բեռլինի մեծաթիվ թուրք համայնքը: Արդեն նախորդ օրը մամուլի համար հատուկ ցուցադրմանը ներկա էին բազմաթիվ թուրք լրագրողներ: Պրեմիերայի օրը փառատոնի կազմակերպիչները անցանկալի իրադարձություններից խուսափելու համար ձեռնարկել էին անվտանգության աննախադեպ միջոցներ:  Պրեմիերային ներկա էր Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան` տկն. Կարինե Ղազինյանը: Ֆիլմի երկօրյա ցուցադրումները ՙհայկական հարցի՚ շուրջ բուռն քննարկումների ալիք բարձրացրեց գերմանական, եվրոպական, ինչպես նաեւ թուրքական լրատվամիջոցներում:
Տավիանի եղբայրների ՙԱրտույտների ագարակը՚ ֆիլմը հրավիրվեց ՙՈսկե Ծիրան՚ Երևանյան միջազգային 4-րդ կինոփառատոնին որպես բացման ֆիլմ:

ՙՈսկե Ծիրան՚-ի մամուլի ծառայություն



< վերադառնալ

 

  SPONSORS AND PARTNERS
 
   

Nearest Screening

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ

ՌԵՏՐՈՍՊԵԿՏԻՎ

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր,` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:   

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Nearest Screening

ԱՐԿԱՆԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Վավերագրական ֆիլմեր

Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:

Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ











տեսնել ավելին..
© 2006 Golden Apricot International Film Festival.
All Rights Reserved.